Ադրբեջանի կողմից Արցախում ուղղաթիռի խոցումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի հրավեր։ Այն, որ մեր Զինված Ուժերը պատշաճ պատասխան են տալու, երկու կարծիք լինել չի կարող։ Բայց, այստեղ կարևոր է հարցի քաղաքական բովանդակությունը… ՍԴՀԿ–ն վստահ է, որ նմանատիպ սադրանքից հետո բանակցային գործընթացում պաշտոնական Երևանի մասնայցությունը վայրկյան առաջ պետք է առկախվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործընթացին լիիրավ մասնակից չյ դառնա ԼՂՀ օրինական իշխանությունը… Ալիևի հետ որևիցե բանակցություն այս հանցագործությունից հետո ուղղակի անիմաստ է… ՍԴՀԿ–ն ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքներին և հույս հայտնում, որ նրանց մահն անպատասխան չի մնա…