«Այն, ինչ կատարվեց, իր նախադեպը չէր ունեցել: Աստված չանի, որ գնալով այդպիսի դեպքերի թիվն աճի: Այն գործողությունները, ինչ մենք տեսնում ենք Ադրբեջանի ղեկավարության եւ ԶՈՒ կողմից, մեկ բառով կանվանեմ՝ նենգություն: Բնութագրում են, թե հանդուգն քայլ է, բայց հանդուգն բառը իր մեջ խիզախություն է պարունակում: Դա նենգություն էր,ահաբեկչական ակտ էր: Մենք մեր թշնամուն շատ լավ ենք ճանաչում, եւ կարծում ենք, այդ նույն գործելաոճն ապագայում շարունակվելու է»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ադրբեջանական սադրանքի վերջին գործողություններին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի ոչնչացմանը՝ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նա ասաց, որ անպայման պետք է համարժեք պատասխան տրվի, մեր պատասխանը, ինչպես ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարն է ասել՝ այո, պետք է լինի ուժգին ու ցավագին:
«Երկու գործոն կա, որ չենք կարող հաշվի չառնենք, գիտենք, որ Ադրբեջանում հարյուրավոր քաղբանտարկյալներ կան, որոշակի ակտիվություն կա ընդդիմադիրների կողմից, երկրորդը՝ նավթի համաշխարհային գների անկումն է, որը նույնպես լավ բան չի խոստանում Ադրբեջանի համար»,- ասաց Արտակ Դավթյանը:կմամբ՝ Ադրբեջանը մի քանի պատճառ ուներ՝ նման քայլի գնալու: Հնարավոր է երկրորդ ճակատ են ուզում բացել ռուսական իմպերիայի դեմ, երկրորդը՝ նավթի գինն է, ուզում են այն բարձր լինի, հաջորդ հնարավոր պատճառն այն է, որ Ադրբեջանում ռեպրեսիաներ են եւ որպեսզի հանրության ուշադրությունը շեղեն, այդպիսի սադրանքների են գնում:
Ազատ Արշակյանի խոսքերով՝ «Պետք շատ թանկ լինի հատուցումը, այնպես չի, որ իրենք մի ուղղաթիռ խփեցին, մենք էլ մեկը խփենք, իրենք 3 զինվոր խփեցին, մենք էլ 3 խփենք: Պետք է մեր հարվածը շատ ցավոտ լինի, պետք է փոխհատուցում լինի, որ մենք մխիթարվենք, ի վերջո կա զոհվածների հարազատների խնդիրը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ երբ խախտվում է հրադադարի ռեժիմը Ադրբեջանի կողմից, հայկական կողմը ստիպված պատասխանում է եւ փոխադարձ կրակոցներ են լինում, ինչ-որ տեղ հասկանալի է միջազգային կառույցների կոչը երկու կողմերին, որ զերծ մնան ռազմական լուծումներից: Բայց այս դեպքում, երբ ակնհայտ էր, որ Ադրբեջանը խփել է հայկական ուղղաթիռ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, միջազգային կառույցները անդրադառնալով միջադեպին՝ դարձյալ զսպվածության կոչ են անում երկու կողմերին, միշտ շեշտվում է՝ կողմերին, թեեւ գոնե այս դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանն է կրակ բացել: Ի՞նչ է անում հայկական կողմը, որ գնահատականը գոնե արդար լինի՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որ Ղարաբաղը հայտարարվել է թռիչքների համար փակ գոտի, ես հանդիպեցի ճիշտ արձագանք ԶԼՄ-ների, որ նույն հաջողությամբ Նիկարագուայի տարածքը կարելի է հայտարարել փակ գոտի: Վաղ թե ուշ Ղարաբաղը օդանավեր կընդունի ու այն, ինչ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, գրոշի արժեք չունի: Ինչ վերաբերում է զսպվածության կոչերին, այլ բան միջազգային կառույցները չեն էլ կարող անել: Մենք մեր ասելիքում բավականին զուսպ ենք, իսկ գործողություններում այնպիսին ենք, ինչպիսին նշել է մեր գեներալը: Համարժեք պատասխան տալ, դա կնշանակի պատերազմ;
Ազատ Արշակյանի խոսքերով՝ պատերազմի կոչ ոչ ոք չի կարող անել. «Հենց միջազգային հանրությունը հայտարարի, որ Ադրբեջանը սխալ է արել, հայերն իրավունք ունեն համարժեք պատասխան տալ՝ դա կնշանակի, որ պատերազմը սկսվում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ