Հետախույզ, հատուկ նշանակության խմբի հիմնադիր հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎՆ ուղղաթիռը խոցելու դեպքը կապում է Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի հրամանատարի Բաքվում գտնվելու հանգամանքի հետ։ «Սա ադրբեջանցիների կողմից ցուցադրական քայլ էր՝ թուրք հրամանատարին հաճոյանալու համար։ Այլ բացատրություն երեւի թե չկա։ Այս պահին հսկայական հայկական զորամիավորում է կուտակված սահմանագծին, ու թուրքը չէր գնա կոնֆրոնտացիայի այն դեպքում, երբ այդ զորամիավորումն ի վիճակի է մինչև Բաքու հասնելու»։
Ըստ զրուցակցի՝ մեր պատասխանը պետք է լինի միայն դիրքեր վերցնելը. «Պետք է իսպառ վերացվի այն կետը, որտեղից նրանք կրակել են, և ոչ միայն այդ, այլև կողքի պոստերը։ Սարսափ, միայն սարսափ թուրքի մեջ մտցնելով՝ կարող ենք անվտանգ երկինք ունենալ հայկական հանրապետությունների վերևն ու ապահովել մարդկանց անվտանգությունը»։
Այն դիտարկմանը, թե այդ ամենը չի՞ հանգեցնի արդյոք լայնածավալ պատերազմի, Վովա Վարդանովը պատասխանեց՝ եթե ես լինեի, կսկսեի պատերազմ. «Սահմանի վրա 30-հազարանոց խմբավորում ունենք, հանգիստ կարող ենք Բաքու հասնել։ Մինչև Կուր գետի աջ ափը՝ Վրաստանի սահմանը, մաքրենք։ Դրանից լավ հնարավորությո՞ւն։ Թեև համոզված եմ, որ մենք այդ քայլին չենք դիմի։ Բայց ինչ-որ հողակտոր վերահսկողության տակ վերցնել պետք է։ Նրանք հողի վրա են լավ լացում, ու հողի կտորի կորուստը մեծ ազդեցություն կարող է թողնել նրանց վրա։ Պատերազմի ժամանակ տասնյակ
հազարավոր զոհեր են տվել, վեջները չի։ Նշանակում է, մարդկային կորուստը նրանց համար ցավոտ չէ։ Հող, հող վերցնել է պետք։ Հնարավորին չափ ոչնչացնել կրակող և կողքի մի քանի հենակետերը, եթե չոչնչացնել, դարձնել սարսափի զոնա՝ հետևի մասն ականապատելով, որ անգամ պետքարան գնալիս սատկեն»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում