Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյանի մարմնի ո՞ր հատվածի հետ է հանդիպել Լեւոն Զուրաբյանի ոտքը (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2014 11:52

Լեւոն Զուրաբյանը դատապարտում է իր ոտքի արարքը

«Իհարկե լավ բան չի, որ պարոն Ֆարմանյանը այդ պատահարի մասին վազել է լրատվական միջոցներ, և զոռ տալով երևակայությանը՝ սուտ ասել: Մեր ժողովուրդը լավ գիտի թե նման պատահարներից խոսողները ինչ են»,- այսօր խորհրդարանում, ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`պատասխանելով իր եւ Սամվել Ֆարմանյանի միջեւ երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ «Հրապարակը» հաղորդել է՝ երեկ Ազգային ժողովի նիստի ավարտից հետո Սամվել Ֆարմանյանը և Լևոն Զուրաբյանը շարունակել են վիճել։ Վեճի առարկան եղել է Ֆարմանյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն իր ընտրատարածքում ԱԺ ընտրությունների ժամանակ փող է բաժանել հօգուտ ՀԱԿ-ի։ Այս հայտարարությունը այնքան է վրդովվեցրել Զուրաբյանին, որ նա պատիվ է պահանջել Ֆարմանյանից։ Վեճն այնքան է թեժացել, որ վերածվել է ծեծկռտուքի։ Սամվել Ֆարմանյանն այս առնչությամբ մասնավորապես ասել էր. «Նիստի ավարտից հետո ընտրակարգի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումները շարունակվեցին նիստերի դահլիճին հարակից սրահում և նախագծի հիմնական հեղինակ պարոն Ռուբեն Հակոբյանի հետ, ինչպես միշտ, բարեկամաբար զրուցում էինք՝ բերելով յուրաքանչյուրս մեր փաստարկները:

Պարոն Զուրաբյանը «մեջ ընկավ»՝ օգտագործելով բառապաշար, որով հավանաբար իր հետ շփվում են իրենց տանը, ինչին ի պատասխան, այո, դաստիարակիչ ապտակ եմ տվել: Նման իրավիճակում, հավատացնում եմ, ցանկացած հայ տղամարդ կվարվեր նույն կերպ»:
Չհստակեցնելով, թե ինչից է ծագել խնդիրը, Լեւոն Զուրաբյանը ճեպազրույցում ասաց. «Ես օրինակ, հասկանում եմ Սամվել Ֆարմանյանին և ըմբռնումով եմ մոտենում նրա հոգական վիճակին, քանի որ, այնուամենայնիվ, նեղված է և դրա իրավունքն ունի, որովհետև մի քիչ մոտիկից է ծանոթացել իմ ոտքի հետ»:

Նույն սարկազմով Լեւոն Զուրաբյանը շարունակեց. «Ես օբյեկտիվ մարդ եմ և ականատես եմ եղել այդ պատահարին: Կարող եմ հաստատել, որ իմ ոտքը, այնուամենայնիվ անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները: Ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը: Ես խիստ բարկացել եմ ոտքիս վրա»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հազիվ մեկ անգամ Լեւոն Զուրաբյանը մի լավ բան է արել….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930