«Էրեխուն Ղարաբաղում սպանել են, հիմա էլ դուք ծնողին եք սպանում»,-ՍԴ բակում այսպես էին որակում ՀՀ ոստիկանների գործողությունները զոհված զինծառայողների ծնողները: Ոստիկանները թույլ չէին տալիս, որ նրանք մուտք գործեն Սահմանադրական դատարան:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մինչ ՍԴ-ն խորհրդակցական սենյակում որոշում է կայացնում ԵՏՄ-ին ՀՀ-ին միանալու պայմանագրի սահմանադրականության հարցի վերաբերյալ, ՍԴ բակում իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, զոհվածների ծնողներ:
Զոհվածների ծնողները բախվեցին ոստիկաններին, նրանք հրում էին ծնողներին:
Զոհվածների մայրերից մեկը գոչեց. «Մենակ տանում եք մեր էրեխեքին Ղարաբաղում հոշոտելով սպանում: Ես հարց եմ տալիս սահմանադրական դատարանին, ո՞ր օրենքով են իմ երեխային տարել Ղարաբաղ և հոշոտել, մինչև այսօր որևէ պատասխան չկա»:
Կարդացեք նաև
ՍԴ բակում բախում տեղի ունեցավ նաև քաղաքացիական ակտիվիստների և ոստիկանների միջև: Ոստիկանները հրում էին նրանց, թույլ չէին տալիս կանգնել մայթին, նրանց շուրջ շղթա էին կազմել:
Այնուհետև եկավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ իրավիճակը հանդարտեցնելու համար ասաց, թե երթ ենք անում ոստիկանների հետ:
Նշենք նաև, որ ՍԴ-ի որոշումը պայմանագրի սահմանադրականության մասին հնարավոր է պարզ դառնա այսօր, սակայն որ ժամին՝ դեռ պարզ չէ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Չհասկացա, հիմա ակտիվիստներն էս խեղճ մարդկանց ինչու էին բերել ՍԴ-ի մոտ հենց այսօր ու հենց այդ ժամին: Լուսանկար էր պետք հաշվետվության համար ու որոշել էին իրենց հարցերը լուծել մարդկանց վշտի հաշվին?????????????????