Արդեն երկու օր է պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ու զինվորականները ակտիվորեն քննարկում են՝ պե՞տք է արդյոք պատասխան հարված հասցնել Ադրբեջանին, թե ոչ։ Կարծիքներ են հնչում, որ պետք չէ տրվել ադրբեջանական սադրանքին, հակառակը՝ պետք է օգտագործել հայկական ուղղաթիռի խոցման փաստը եւ դիվանագիտական օգուտներ քաղել դրանից, բայց ակնհայտորեն գերակշռում է Ադրբեջանին շատ ավելի ծանր պատասխան հասցնելու տարբերակը։ Ամեն դեպքում մի հարցում բոլորը համակարծիք են՝ հայկական զինուժն ի վիճակի է հասցնել պատասխան հարվածը։
Դա իսկապես էլ այդպես է, բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ
ադրբեջանցիները համարձակվեցին հայկական ուղղաթիռ խփել, խփողին պարգեւատրել, հաջորդ օրն էլ Ղարաբաղը ոչ թռիչքային գոտի հայտարարել։
Սկսենք Ղարաբաղը ոչ թռիչքային գոտի հայտարարելուց։ Դ֊ա, իհարկե, զուտ քարոզչական քայլ էր, որովհետև 1991-ից սկսած՝ Ղարաբաղը ոչ թռիչքային գոտի է եղել, բայց ուղղաթիռներ միշտ էլ թռել են։ Սերժ Սարգսյանն էլ, ի դեպ, նորմալ քարոզչական պատասխան տվեց՝ Ղարաբաղը ոչ թռիչքային գոտի հայտարարելուց մի քանի ժամ հետո ուղղաթիռ նստեց ու գնաց Ղարաբաղ։
Այսքանով էլ այս թեման փակենք եւ անցնենք հաջորդ հարցին՝ ինչո՞ւ ադրբեջանցիների «դուխը հերիքեց» հայկական անզեն ուղղաթիռ խփել։ Պարզ ասած՝ ինչո՞ւ են նրանք մեզ հետ խոսում ուժի դիրքերից, եթե գիտեն, որ ցանկացած պահի կարող ենք պատժել։
Կարդացեք նաև
Դա իսկապես անտրամաբանական է։ Եթե մեկն իմանա, որ դիմացինին ապտակելուց անմիջապես հետո պատասխան հարված է ստանալու եւ նոկաուտի մեջ հայտնվելու, հաստատ չի հարվածի։ Կհարվածի միայն մի դեպքում՝ եթե վստահ է, որ պատասխան հարված չի ստանալու։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում