Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ-ի դիմաց տղամարդ է վատացել ոստիկանների քաշքշոցից. Շտապ օգնություն է եկել

Նոյեմբեր 14,2014 11:32

Սահմանադրական դատարանի դիմաց ոստիկանների կողմից քիչ առաջ բռնությունների ենթարկված մի քաղաքացու համար շտապ օգնություն են կանչել:

Նրա ինքնազգացողությունը վատացել է, սրտի գանգատներ ունի: Նշված քաղաքացին բանակում մահացած Արման Մուրադյանի հայրն է՝ Հովսեփ Մուրադյանը:

Նրա պատմելով, ոստիկանները իրեն հրելով երկար տարածություն քարշ են տվել:

Հովսեփ Մուրադյանի կինը բղավում է, որ երկու օր առաջ էլ նախագահական նստավայրի դիմաց են քարշ տվել. «Երեւի հրաման են ստացել սրա գլուխն էլ ուտեն, ինչպես որդունս»:

SD_3

Տղամարդը բողոքում է, որ իր որդու սպանության գործով դատական նիստերը տեղի են ունենում Ղարաբաղում.« Զինվորները ցուցմունք են տվել, որ տղայիս սպանել են, բայց ասել են, որ եթե Ղարաբաղում դատական նիստերին ճիշտն ասեն, Հայաստան հետ չեն գա: Պատմում են, որ իրենց սպառնացել են»:

Հայաստանի Սահմանադրությունը ցույց տալով, տղամարդը հարցնում է՝ ո՞ր հոդվածով է նշվում, թե գործը պետք է Ղարաբաղում քննվի:

«Մեր պահանջն է, որ ՍԴ նախագահը մի անգամ ընթերցի սահմանադրությունը, ոչ թե աթոռ զբաղեցնելն է, այլ Սահմանադրությունը կիրառելը: Տասը նիստ են անցկացրել առանց մեզ՝ տուժող կողմի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930