Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թոիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի վերաբերյալ «Իրատես de facto»-ն մեկնաբանություն խնդրեց գեներալ մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՑ (Կոմանդոս):
– Հայկական կողմի արձագանքը այս ողբերգական իրադարձությանը համաչա՞փ է։
– Չգիտեմ, թե ով ինչ է ասել։ Բայց երբ նման դեպքեր լինում են, մերոնք մշտապես ասում են՝ բերեք խելոք մնանք, չկռվենք։ Նրանք էլ մշտապես խփում են։ Օգոստոսին ի՞նչ եղավ։ Մեր չորս զինվորները զոհվեցին, մերոնք էլ ասացին՝ տասնչորս հոգի ենք սպանել։ Նրանք մեզ խփեցին, մենք էլ նրանց։ Հիմա էլ էլի օգոստոսի նման մի բան պիտի արվի։ Բայց արդեն մյուս անգամ նրանք այլ բան կանեն, քանի որ իրենց քայլերը մտածված են, նախապատրաստված։ Նրանք գիտեին, որ դա ուսումնավարժանք է եղել, որ մեր օդաչուները անզեն են, այսինքն՝ դա գաղտնի գործողություն չէ։ Ու նրանք պատրաստվել էին այս քայլին։
– Այս պարագայում ինչպիսի՞ն պիտի լինի հայկական զինուժի պատասխանը։
Կարդացեք նաև
– Չգիտեմ, թե ինչ են մտածում անել, բայց ես, որպես զինվորական, կասեմ հետևյալը. եթե ինձ խփում են, ես պետք է պատասխանեմ։ Այդպիսին է
զինվորական օրենքը։ Չպատասխանեցի՞ր, ավելի ուժեղ հարված կստանաս։
՚
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում