Քիչ առաջ Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցական սենյակ որոշելու ԵՏՄ պայմանագրի սահմանադրականության հարցը: ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014-ի մայիսի 29-ի Մինսկում ստորագրված պայմանագրին ՀՀ միանալու մասին փաստաթղթում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը երկու հարց ուղղեց դատարանում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին: Նա նշեց, որ պայմանագրում կա հասկացություն, որն այդպես էլ չի հասկացել, թե ինչին է վերաբերում: Այնուհետև նշեց, որ այդ զգայուն հարցերը ենթակա են բողոքարկման: Հարցին՝ արդյոք բողոքարկելու դեպքում դրանց գործունեությունը կասեցվո՞ւմ է, թե ոչ, Սուրեն Կարայանը պատասխանեց, թե որ բողոքարկելուց հետո այդ զգայուն հարցերի գործունեությունը ժամանակավոր կասեցվում է:
ՍԴ նախագահը նաև անդրադարձավ մամուլի հրապարակումներին ու խորհուրդ տվեց նման լուրեր տարածողներին ուշադրի կարդալ օրենքները:
Կարդացեք նաև
Իսկ ՍԴ բակում հավաքվել են ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությանը դեմ արտահայտվողները, ովքեր ֆեյսբուքյան հրավերով ինքնաբուխ ակցիա էին իրականացնում:
ՍԴ բակում էին նաև զոհված զինվորների մայրերը: Նրանց ոստիկանները հրում են, թույլ չեն տալիս մուտք գործել ՍԴ շենք:
Ոստիկանները հրում են նաև քաղաքացիական ակտիվիստներին: ՍԴ բակում քաոսային վիճակ է: ՍԴ բակում են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Ստեփան Սաֆարյանը, Անդրիաս Ղուկասյանը և այլք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ