Ակնհայտ է, որ 1994թ. հրադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը երբեք այսքան մոտ չի եղել, առավել եւս, որ նույն ազերիների կողմից երեկ հրապարակված տեսանյութից պարզ դարձավ, որ նրանց կողմից միտումնավոր կերպով է ստեղծվել «casus belli»-ն՝ պատերազմի առիթը, եւ, ըստ ամենայնի, ոչ առանց գործընթացի շարունակման նախնական հաշվարկների։
Սա հստակ գիտակցում են բոլորը՝ ե՛ւ ՀՀ քաղաքական ուժերը, որոնց ոչ իշխանական հատվածը՝ եռյակը, ի պատիվ իրենց, երեկ հանդես եկավ ներքին տարաձայնությունները մի կողմ դնելու եւ արտաքին վտանգի դեպքում միասնական լինելու հայտարարությամբ, ե՛ւ միջազգային հանրությունը, որը կատարվածին կայծակնային արագությամբ արձագանքեց, ե՛ւ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն, որոնք, ի տարբերություն նախորդ նման դեպքերի, եւս դատապարտեցին կատարվածը։
Միով բանիվ՝ իրավիճակը կարծես թե լուրջ է, եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը նման աննախադեպ սադրանքի է դիմում աշխարհաքաղաքական բեւեռներից մեկի հրահրմամբ։ Թե կոնկրետ որ բեւեռի, դժվար է հստակ ասել՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ՝ թե՛ առաջիկա օրերին ԵՏՄ պայմանագրի քննությունը ՍԴ-ում, ապա վավերացումը ԱԺ-ում, ասել է թե՝ վերջին հնարավոր (թեեւ՝ անհավանական թվացող) շանսը Հայաստանի եվրասիական կուրսը շեղելու հարցում, թե՛ ԵՄ-ՀՀ հարաբերությունների հնարավոր վերասերտացումների միտումները, թե՛ ուղղաթիռը խոցած հրթիռի ծագումնաբանությունը (ըստ հավաստի աղբյուրների՝ ռուսական), թե՛ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանային կետերում ԵՏՄ սահմանապահների տեղակայման հեռանկարը եւ թե՛ դրան Իրանի կամ Թուրքիայի արձագանքը, եւ, ի վերջո, Իսլամական պետության շուրջ ընթացող զարգացումները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև