Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքական կենտրոններից ոչ մեկին ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը Ղարաբաղում. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 14,2014 10:36

Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի խոցված ուղղաթիռի շուրջ երեկ իրավիճակը շարունակում էր մնալ նույնը։ Ադրբեջանցիները ուղղաթիռի անկման վայրը շարունակում են պահել կրակահերթերի տակ, այսինքն՝ Ղարաբաղի զինված ուժերի կամ առողջապահական մարմինների ներկայացուցիչները չեն կարողանում մոտենալ անկած ուղղաթիռին։

Երեկ վաղ առավոտյան Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ մի իսկապես ցնցող հաղորդագրությամբ, ըստ որի՝ Աղրբեջանը Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը համարում է ոչ թռիչքային գոտի։ Միջազգային տերմինաբանությամբ, սա նշանակում էր, որ Ադրբեջանը կխոցի ԼՂՀ օդում նկատված ցանկացած թռչող օբյեկտ։ Սա լրջագույն հայտարարություն էր, որը դե ֆակտո կարող էր նշանակել՝ պատերազմ հայտարարել Ղարաբաղին եւ Հայաստանին։

Օրվա երկրորդ կեսին, սակայն, տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն, որը ծիծաղելի վիճակի մեջ դրեց Ադրբեջանին։ Երեկ մենք հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է մեկնել Ղարաբաղ։ Երեկ, ուրեմն, նա Ղարաբաղ մեկնեց ուղղաթիռով, եւ որ կարեւոր է՝ նրա ուղղաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց Ստեփանակերտի օդանավակայանում։

Սա նշանակում է, որ կամ Ադրբեջանը չունի Ղարաբաղի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու տեխնիկական հնարավորություն, կամ էլ՝ միջազգային ճնշումները նրան ետ են պահում սպառնալիքներն իրագործելուց։

Իսկ Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցումն ադրբեջանական զինված ուժերի կողմից՝ իսկապես լուրջ մտահոգություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում։ Այդ արձագանքներից կարծես ակնհայտ է դառնում, որ աշխարհաքաղաքական կենտրոններից ոչ մեկին ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը Ղարաբաղում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930