Ճարտարապետների միության ֊նախագահ Մկրտիչ Մինասյանը «Հին Երեւան» նախագծի առիթով տագնապում է։ «Վախենում եմ, որ հանկարծ դա իրականանա»։ Քանի որ դրանք, որպես հուշարձան, այլեւս չեն լինելու, արդյունքում ստանալու ենք շենքերի կույտ՝ տարբեր բարձրության, ուրիշ կցոններով։
«Ես դեմ եմ, որ Գլխավոր պողոտան լցնեն այդ կառույցներով, նախ շենքերը չեն վերականգնվելու այնպես, ինչպես եղել են։ Եթե մի հարկանի շենք է, վերականգնվելու է՝ հասցվելով երեք հարկի՝ մանսարդով ծածկված։ Չի կարելի Գլխավոր պողոտան լցնել, այսպես կոչված՝ հուշարձան շենքերով, որոնք արժեք չեն ունենալու, քանի որ դրանք արդեն հուշարձան չեն։ Նույն շենքը չի լինելու, այլ շենքը՝ գումարած վրան չգիտեմ ինչ արած, այսինքն՝ հուշարձանների խումբ չի լինում, լինում է նոր կառույց։ Փոխարենը մենք խեղաթյուրում ենք Թամանյանի գլխավոր հատակագիծը, քանի որ Գլխավոր պողոտան նա այդպես չէր նախագծել»,- պարզաբանում է Մինասյանը եւ ավելացնում, որ ինքը քաղաքաշինական խորհրդի ժամանակ այդ հարցը բարձրացրել է, իր մտահոգությունը հայտնել, բայց այն չի ընդունվել՝ պատճառաբանվելով, թե արդեն նախագիծը հաստատել են։
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում