Դաշնակցությունը գիտեր, որ իշխանափոխության եռյակի ընտրած ճանապարհը ոչ մի տեղ տանող չէ: «Բայց նաեւ հարգանքով էինք մոտենում իրենց տեսակետին եւ հասարակության այն հատվածին, որը փոփոխություններ ա ակնկալում»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
Հանրապետականում նույնիսկ չէին էլ նկատել, որ ընդդիմությունը իշխանափոխության գործընթաց է սկսել։
ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանն արձագանքում է՝ «Տո երբ էր սկսվել, որ չստացվեց»։
Պաշտոնաթող գեներալը երկրի ներսում սոցիալական որոշ դժգոհություններից բացի, այլ խնդիր չի տեսնում, որի համար արժե ոտքի կանգնել։ Համաձայն չէ նաեւ, որ այս Ազգային Ժողովում ընդդիմությունը չի կարողանում օրենսդրական աշխատանք ծավալել. «Եթե օրենքը չքաղաքականացնեն, նորմալ օրենք բերեն, չանցա՞վ»։
Կարդացեք նաև
Պարոն Սարոյանը համաձայն չէ նաեւ, որ ինքն օրենք գրող պատգամավոր չէ, ընդդիմությունն ուզում է, որ օրենք գրողները գան Ազգային Ժողով. «Էսօր ի՞նչ օրենք ես գրում, որ ես չեմ կարա գրեմ, հլը ասա»։
ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի համար միեւնույն է՝ կանի՞ ընդդիմությունը իշխանափոխություն, թե չի անի, ինքը հանգիստ է, իշխանափոխության հեքիաթներին չի հավատում. Ինքը խաղաղություն է ուզում եւ կարծում է, որ ընդդիմության հանրահավաքներն հենց պատերազմին պատրաստ լինելու ստուգատես էին. «Էդ բոլորը անհրաժեշտություն էր մենակ նրա համար, որ իմանանք, մենք պատրա՞ստ ենք ոտքի կանգնելու։ Ապացուցեց, որ պատրաստ ենք։ Հերիք ա էլի, էդ բոլորը տրենիրովկեք են»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ