Լրահոս
Օրվա լրահոսը

100-րդ տարելիցի մասին միայն միջոցառումներով խոսելը քիչ է

Նոյեմբեր 14,2014 13:30

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ տարբեր միջոցառումներ ենք իրականացնում: Ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ փորձում են իրենց աշխատանքով պրոպագանդել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանը իր «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» վերնագրով գիրքն է ներկայացրել, որում խոսվում է այն մասին, որ լռելու եւ սպասելու ժամանակները վաղուց անցել են:

Օրերս ԱՄՆ-ի ամենահայտնի համերգային սրահներից մեկում՝ NOKIA կենտրոնում կայացավ Սիրուշոյի մենահամերգը, երգչուհին էլ մենահամերգով «խոսեց» Ցեղասպանության 100-րդ տարելիցը շեշտող դեկորացիաներով: Սպորտի ասպարեզից էլ՝ մի քանի օր առաջ, Շտուտգարդտում կայացավ WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի մենամարտը, որը հաղթելով ճապոնացի հակառակորդին՝ պաշտպանեց չեմպիոնական գոտին ու նրա հայրը՝ Լեւոնը, հենց ռինգում հայտարարեց, որ հաղթանակը նվիրում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մի շարք թուրքագետներ ու պատմաբաններ վստահեցնում են, որ կան լուրջ իրավական հիմքեր՝ Ցեղասպանության ճանաչման համար, դիմելու միջազգային դատարան, որոնցից է նաեւ Արմեն Մարուքյանի վերոնշյալ աշխատությունը, որտեղ կարելի է բազմաթիվ փաստեր գտնել ու ներկայացնել հատկապես այն մարդկանց, ովքեր հերքում են եղելությունը: Թուրքագետներն էլ դրական են գնահատում այն, որ վերջապես սկսել ենք ոչ միայն խոսել իրավական փոխհատուցման մասին, այլեւ գտնել գիտական հիմնավորումներ: Մասնագետները նաեւ վստահեցնում են, որ մեր բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն, եթե չունենանք միջազգային մակարդակի իրավաբաններ, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ աշխարհում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը շեշտող իրականացված եւ դեռ իրականացվելիք միջոցառումները, անշուշտ, շատ են, սակայն, ինչպես պնդում են մասնագետները՝ չպետք է սահմանափակվել միայն դրանցով, իսկ ուրիշ առումով, ցավոք, մենք դեռ կաղում ենք:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930