Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելը նախագահի ծառան է, ոչ թե երկրի». Ազատամարտիկ

Նոյեմբեր 13,2014 23:28

Նախախորհրդարանի անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը ի պատասխան ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ասածներին, թե քաղաքականությամբ զբաղվող ազատամարտիկն այլեւս ազատամարտիկ չէ, պնդում է, որ ամենաշատը հենց Մանվել Գրիգորյանն է քաղաքականության մեջ խորացած:

«Այդ գեներալը իրեն քաղաքական գործիչ չի համարում, բայց ամենաշատն ինքն է քաղաքական տարբեր հոսանքների կողմից օգտագործվում: Սերժ Սարգսյանը երկիրը հասցրեց այս վիճակին,ինքն էլ ասում է՝  ես ծառայում եմ իմ նախագահներին: Նախագահներիդ ծառայիր, բայց երկիրն է կործանվում: Նրան երկրի ապագան հետաքրքիր չէ, ինքն իր անձնական խնդիրներն է լուծում՝ ընդամենը ծառայելով կոնկրետ նախագահի, բայց այդ նախագահը ժողովրդի թշնամին է: Մեր երկրի երեք նախագահներն էլ ժողովրդի թշնամին են եղել, որովհետեւ Հայաստանի զարգացումը չեն տարել այն ուղղությամբ, որ պետք էր: Իսկ Մանվել Գրիգորյանը ծառայում է նախագահին, ոչ թե երկրին»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:

Նրա խոսքով, եթե Մանվել Գրիգորյանի ասածների տրամաբանությանը հետեւենք, ապա ազատամարտիկներ չեն նաեւ Ազգային ժողովում հայտնված որոշ պատգամավորներ, որոնք ազատամարտի մասնակից են.«Եթե ազատամարտիկը երկրի ապագայով չի մտահոգվում, չի զբաղվում քաղաքականությամբ,  ուրեմն նախկին ազատամարտիկներ են: Իսկական ազատամարտիկը նա է, որն ամեն օր  պայքարում է վաղվա ազատության համար: Հիմա Մանվել Գրիգորյանն ազա՞տ է»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը նախօրեին ասել էր, որ քաղաքականությամբ զբաղվող ազատամարտիկներին ազատամարտիկ չի համարում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930