Այսօր Տեր Փավստոս քահանա Սարգսյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս է մեկնաբանվում այն հանգամանքը, որ նույն միկրոավտոբուսում 7 ուղևորներ զոհվում են, իսկ մյուս 7-ը հրաշքով փրկվում են, մի՞թե նախախնամություն է կատարվածը:
«Եթե որպես քրիստոնյա մոտենանք այս հարցին, իսկ մենք մոտենում ենք քրիստոնեական տեսանկյունից, ամեն բան նախախնամություն է, բայց ցրելու համար մարդկանց մեջ այն թյուր կարծիքը, որով, երբեմն, մտածում են, թե այսօր նախախնամության մեջ չարիք գոյություն ունի, ես ընդամենը ուզում եմ, որ մեր ժողովուրդը գիտակցի՝ մարդկային կյանքի ո’չ ծնվելու պահին են հարցնում մարդուն, ո’չ էլ վերցնելու պահին են հարցնում: Արարիչը՝ կյանքի պարգևիչը, յուրաքանչյուր մեկին կյանքը տալիս է ինչ-որ նպատակի և ծառայության համար, որ մեկին այդ ծառայությունը կատարած համարեց, կտեղափոխի: Ինչպես որ գերագույն հրամանատարը պատերազմի դաշտից, որ զինվորի ծառայությունը ավարտած, բավարար համարեց, տեղափոխում է հանգստի»:
Քահանան զոհերի հարազատներին հորդորեց աղոթեն իրենց նահատակների համար, Աստծուց բողոքելու փոխարեն աղոթեն:
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բայց այդ «արարիչը» ինչպե՞ս թույլ տվեց 1.5 մլն անմեղ մարդու սպանդ՝ որոնց թվում հազարավոր մանուկներ: Կբացատրե՞ք սա ձեր «քրիստոնեական տեսանկյունից»:
Աստված ամեն ինչի մեջ է, ամեն ինչում ու ամեն տեղ, ամեն քարի, թփի, չորացած տերևների ու հանգած կրի մեջ, դաշտերի վրա փռած աթարի ու ջրափոսերով հոսող կեղտաջրերի մեջ. և մարդկանց մեջ իհարկե:
Եթե հոգու անմահության գաղափարը հասկանալի լիներ եվ արարքների պատասխանատվությունը մեր, եվ ոչ թե Արարչի վրա դրվեր նման հարց չեր ծագի:
Բայց իրե՛նք ամբողջ օրը «արարչի» մասին են խոսում. բա էլ ոնց հարց չտամ:
Վարազ Սյունի (Ամստերդամ) Աստվածաշունչ կարթա բոլօր հարցերիտ պատասխանը կստանաս (Ղուկ. 13։1-5)
Այսինքն, «Աստվածաշնչում» տրվա՞ծ է այն հարցի պատասխանը,թե «արարիչը» ինչպե՞ս/ինչո՞ւ թույլ տվեց 1.5 մլն անմեղ մարդու սպանդ՝ որոնց թվում հազարավոր մանուկներ:
Աստվածաշնչում բոլօր հարցերիտ պատասխանը կա։