Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաշխատող. «Գիտնականների աշխատավարձերի մասին ասուլիսն ուղղորդված էր»

Նոյեմբեր 13,2014 22:50

«Այսօր գիտաշխատողի եւ հավաքարարի աշխատավարձը հավասարվել է, ու գիտնական լինելու կոչումը այդքան էլ չի ուրախացնում»,- օրերս կայացած ասուլիսում հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի միացյալ արհմիության նախագահ Կիմա Միքայելյանը։ Նա եւ իր մյուս գործընկերները նեղսրտել էին, որ հուլիսի 1-ից կառավարության որոշմամբ բարձրացվել է պետական համակարգի աշխատողների աշխատավարձը, իսկ Գիտություների ակադեմիան շրջանցվել է:

Այս առիթով Գիտության առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ասուլիսի բանախոսներն ուղղորդված են եղել ԳԱԱ նախագահության կողմից, քանի որ, նրա ձեւակերպմամբ, արհկոմը ակտիվանում է հատուկ դեպքերում: «Նպատակը մեկն է՝ ոնց որ թե հայտարարել են ակադեմիայում նոր ընտրություններ կազմակերպելու մասին, ու այդ ասուլիսն էլ շեղելու համար է: Էդ ո՞նց եղավ, որ հղի կանանց նպաստը կառավարությունը կրճատում է, բայց ակադեմիայի ընտրությունների համար փող է հայթայթում: Ակնհայտորեն ուղղորդված էր այդ ասուլիսը՝ գիտաշխատողների աշխատավարձը միշտ էլ ցածր է եղել: Բայց ակնհայտ է նաեւ այն, որ կառավարությունը թքած ունի նաեւ գիտության վրա, կառավարությունում ունենք երեք ներկայացուցիչ՝ ակադեմիայի եւ գիտության պետական կոմիտեի նախագահները, Կրթության եւ գիտության նախարարը: Ու այդ երեքով չեն կարողանում կառավարությանը համոզել, որ գիտությունը պետք է»,- ասաց Հարություն Կարապետյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930