Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բեռնար Շալանդ. «Մենք մշտապես կարող ենք անակնկալներ մատուցել». ffa.am

Նոյեմբեր 13,2014 22:34

Քիչ առաջ Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը:

-Ֆուտբոլասերներին հուզում է, թե ինչու է հրավիրվել վնասվածք ունեցող Դավիթ Մանոյանը եւ չի հրավիրվել Արտակ Դաշյանը:

– Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության՝ 23 խաղացողներ կարող են լինել հայտացուցակում: Դավիթ Մանոյանն այս հավաքանում 24-րդն է, վնասվածք ունի, հայտացուցակում չի լինելու, նա աշխատում է մեզ հետ: Մեզ հետ է, քանի որ լավ ֆիզոթերեւապեւտ ունենք: Ես գոհ եմ Դաշյանի խաղից, բայց թիմում կան Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը… Մեր հարձակման գիծն առանց այդ էլ հագեցած է:

– Դուք նախորդ ասուլիսին հայտարարեցիք, որ Դենիս Թումասյանը կհրավիրվի, եթե ունենա խաղային պրակտիկա: Նա արդեն ունի խաղային պրակտիկա, սակայն չի հրավիրվում: Այդ հարցն արդեն մի քանի տարի է՝ քննարկման առարկա է: Ի վերջո նա հավաքականի թեկնածու՞ է: Եթե այո, ապա ինչո՞ւ չի հրավիրվում…

– Նա թեկնածու է, բայց ես գոհ էի Սերբիայի հետ խաղում իմ պաշտպանական գծի խաղացողներից: Ինչ կլինի ապագայում՝ չեմ կարող ասել:

– Ինչո՞վ կարող է զարմացնել Հայաստանը Պորտուգալիային:

– Ես երբեք իմ թիմին չեմ ասում, թե այսօր պետք է անպայման հաղթենք, կամ ոչ-ոքի խաղանք: Ես միշտ խաղը  սկսում եմ 0:0 հաշվով: Գոհ կլինեմ, թե ոչ՝ կերեւա խաղից հետո: Սերբիայի հետ խաղից առաջ, եթե ինձ հարցնեին՝ գոհ կլինեմ ոչ-ոքիից, ես կպատասխանեի՝ այո: Բայց այժմ ես դժգոհ եմ, որ այդ խաղում ընդամենը մեկ միավոր ենք վաստակել: Մենք մշտապես կարող ենք անակնկալներ մատուցել: Մենք ունենք լավ կատարողներ:

 

Մանրամասները կարող եք կարդալ` ffa.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930