Այսօր Գյումրու Սբ. Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում, երեկոյան ժամերգությունից անմիջապես հետո` 17:30-ին, կատարվեց Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարից զոհվածների հոգեհանգստյան կարգ:
Տեր Փավստոս քահանա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այս կարգով աղոթեցին թե’ զոհվածների փրկության համար և թե’ իրենց զորակցությունը հայտնեցին նրանց հարազատներին:
Նա նաև տեղեկացրեց, որ հոգեհանգստյան կարգից զատ, բոլոր զոհերին քահանայական թաղման կարգ է կատարվել: Նախորդ օրերին նաև այլցելություններ են եղել մեռելատներ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նախաձեռնությամբ:
Տեր Փավստոսը նաև նշեց, որ հուղարկավությունից հետո հոգեհանգստյան կարգ կատարելով՝ նպատակ ունեին զոհերի հարազատներին ևս մասնակից դարձնել իրենց աղոթքներին, սակայն նրանցից ոչ մեկը, ըստ քահանայի, չէր եկել:
Փոխարենը քաղաքի երիտասարդները, մտավորականներին էին եկել իրենց աղոթքը առ Աստված բարձրացնելու ու զոհերի հոգու համար հանգստություն խնդրելով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ