Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Շիրազի որդու ու քրոջ թոռնուհու հիշողությունները՝ Հոռոմի խաչմերուկում զոհված Շիրազունու մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2014 21:52

Այսօր հուղարկավորեցին երկու օր առաջ Հոռոմի խաչմերուկում զոհվածներին: Հովհաննես Շիրազի տուն- թանգարանի գլխավոր հիմնադիր ու ֆոնդապահ, բանաստեղծի մտերիմ Արմայիս Շիրազունուն Գյումրին հրաժեշտ տվեց թանգարանում: Հովհաննես Շիրազի որդին՝ Վանանդ Շիրազը մեզ հետ զրույցում. կիսելով իր վիշտը, ասաց, որ Շիրազունուն հիշում է դեռևս իր մանկությունից, երբ նա հաճախակի էր գալիս Հովհաննես Շիրազի մոտ: «Նա այն մարդկանցից էր, որին Հովհաննես Շիրազը վստահում էր իր ձեռագրերը, ստեղծագործությունները, նամակները տեղափոխելը:

IMG_4618-(1)

Այսօր շատ ցավալի օր է մեր համար՝ Հովհաննես Շիրազի զավակների համար, որովհետև մենք կապված էինք Արամայիսի հետ նաև մարդկային-եղբայրական զգացումներով: Շատ ծանր է… Շիրազի թանգարանը կորցրեց շատ կարևոր մի մարդու, մարդ էր, որը մի ամբողջ հիմնարկի գործ էր անում՝ իր նվիրվածությամբ, անմնացորդ նվիրված էր նա Շիրազի հիշատակին: Որ ասում են անփոխարինելի մարդիկ կան, էդ մարդկանցից մեկն էր, որովհետև ինքը էս ամեն ինչին ոչ թե զուտ որպես աշխատանք էր նայում էս գործունեությանը իր, այլ որպես գաղափար էր նայում, որպես հայրենիք էր նայում, որպես նվիրում էր նայում: Շիրազունին երևի թե Խորհրդային միության տարբեր մասերում եղել է Շիրազի հետ կապված, մի ձեռագրի համար կարող էր հասնել Լենինգրադ, Մոսկվա …Աստված գիտե, թե ուր»,- ասաց Վանանդ Շիրազը: Նա ասաց, որ իրենց պարտքն է տպագրել  Շիրազունու ստեղծագործությունները, արխիվներում նրա ամբարած նյութերը: Շիրազունին այս ընթացքում աշխատում էր «Գյումրի» գրքի վրա և գրում էր Հովհաննես Շիրազի 100-ամյա վավերագրության հուշապատումը: Վանանդ Շիրազը նաև հույս հայտնեց, որ Գյումրու քաղաքապետարանը որպես ազգային արժեք կտպագրի Շիրազունու ստեղծագործությունները:

IMG_4615

Վանանդ Շիրազը նաև ասաց, որ Արամայիսի հայրը երկար ժամանակ նրա հետ չի խոսել, երբ վերջինս բանաստեղծի սիրուց դրդված իրեն Շիրազունի ազգանունն է դրել:

Հովհաննես Շիրազի քրոջ թոռնուհին ՝ Նարինե Խաչատրյանը, որը բանաստեղծի տուն-թանգարանի էքսկուրսավարն է, պատմեց, որ Շիրազունին բանաստեղծի թաղումից հետո 7 օր քնել է նրա գերեզմանի վրա:

«Շիրազունին իսկական նվիրյալ է, որ հնարավոր չէ պատկերացնել, եթե կողքից նայեին, միգուցե չհավատային այդ նվիրվածության աստիճանին, բայց ինքը իրոք նվիրյալ էր: Մի օրինակ բերեմ, վերջերս «Թոնդրակեցիները» գիրքը տպվել էր, շատ քիչ օրինակ հասավ ժողովրդին, երբ գիրքը հասավ իրեն, համբուրեց գիրքը: Մարդիկ ուղղակի զարմացել էին, որովհետև իր համար ուրախության մի բացառիկ առիթ էր, որ ինքը գիտեր ու սպասում էր այդ գրքի լույս տեսնելուն: Ինքը շատ հետաքրքիր մարդ էր, շատ հետաքրքրիր ձևով էր սիրում Շիրազին. Այ էս մեր բակի վարդերը , որ կան, իր համար ամեն մեկը արժեք ուներ, ամեն մեկին անուն էր դրել, հանկարծ մեկը անցներ, չէր ասի՝ վարդը չկոտրեք, կասեր՝ Շիրազիս ձեռք չտաս, պատկերացրեք, իր համար ամեն ինչն էր Շիրազ, ամեն մի քարի, ամեն մի թփի մասին ցավում էր …»,-ասաց Նարինե Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930