Լրահոս
Օրվա լրահոսը

Զարդուշտ Ալիզադե. «Ադրբեջանի էլիտայի ուշադրությունը մեկ ուղղությամբ է` յուրացնել նավթադոլարները»

Նոյեմբեր 13,2014 21:13

«Ադրբեջանի էլիտայի ուշադրությունը մեկ ուղղությամբ է` յուրացնել նավթադոլարները, գրպանել, առանձնատներ կառուցել, թանկարժեք մեքենաներ գնել, արեւմտյան բանկերում հաշիվներ բացել, ճամփորդել, ժամանակ անցկացնել, դրա համար ավելի հարմար են` Եվրոպան, ԱՄՆ-ն կամ Դուբայը, քան` Եվրասիական միությունը: Կարծում եմ, մեր վերնախավի մոտ տնտեսական հետաքրքրություն չկա ԵՏՄ-ի նկատմամբ: Իհարկե, մեր հասարակությունը կցանկանար ԵՏՄ շուկան բաց վեր ադրբեջանական գյուղատնտեսության համար, բայց գյուղատնտեսությունը խեղդել են մենաշնորհները: ԵՏՄ-ին ինտեգրվելու հարցը շահարկումների դաշտում է: Այո՛, Պուտինին ձեռնտու կլիներ Ադրբեջանին էլ քաշել դեպի ԵՏՄ, որպեսզի պատրանքներ ստեղծել ՌԴ-ի հզորության մասին, բայց այդպես չէ, բոլորը գիտեն իրականությունը, որ ՌԴ-ն գրավիչ մոդել չէ երկրների զարգացման համար», Aravot.am-ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանը անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին, ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը, ԵՏՄ-ին` Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը, ինչպես նաեւ նոյեմբերի 3-ին Հելսինկիում Դավիթ Շահնազարյանի եւ Էլդար Նամազովի կողմից ընդունած համատեղ հայտարարությանը, որը սատարել էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից ու Ադրբեջանից, այդ թվում եւ Զարդուշտ Ալիզադեն:

Հիշեցնենք, որ հայտարարության հեղինակները կոչ էին արել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների ղեկավարներին, ինչպես նաեւ այլ երկրներին՝ դադարեցնել հարձակողական զենքերի մատակարարումը ԼՂ հակամարտության կարգավորման տարածաշրջանում: Նրանք դիմել էին բանակցող կողմերի ղեկավարություններին ձեռնամուխ լինել ԼՂ կարգավորման Խաղաղության համաձայնագրի մշակմանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի այս տարվա մայիսի 7-ի նախաձեռնության եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների մայիսի 12-ի հայտարարության հիման վրա։

Զարդուշտ Ալիզադեի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930