Ինչպես հայտնի է Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգությունից զոհվել էր նաև Հովհաննես Շիրազի մտերիմներից մեկը՝ Արամայիս Շիրազունին, որը բանաստեղծի տուն-թանգարանի գլխավոր հիմնադիրներից է ու նաև թանգարանի ֆոնդապահն էր: Այսօր նրան քաղաքի բնակիչների, մտավորականների, իշխանությունների ու Հովհաննես Շիրազի ընտանիքի անդամների մասնակցությամբ հուղարկավորեցին «Հովհաննես Շիրազի» տուն-թանգարանից: Նշենք, որ հուղարկավորությանը մասնակցում էր նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հայաստանի յուրաքանչյուր մտավորական մի հիշարժան պատմություն ունի կապված Արամայիս Շիրազունու հետ: Հովահաննես Շիրազի որդին՝ Վանանդն ասաց, որ նա «ֆանատիկ սեր» ուներ Շիրազի հանդեպ, իսկ բանաստեղծի մեծ քրոջ՝ Գոհարի թոռնուհի Նարինե Խաչատրյանը, որը բանաստեղծի տուն-թանգարանի էքսկուրսավարն է, հպարտությամբ նշեց, որ Արամայիսին ճանաչում ու հարգում էին բոլորը:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Շիրազունու այնպես էին հարգում ու սիրում հանրապետության բոլոր անկյուններում, որ նույնիսկ Վանաձորի դերասաններից մեկը, որի անուն-ազգանունը մեր զրուցակիցը չէր հիշում, իմանալով, որ մահացել է Շիրազուին՝ հիվանդանոցում պառկած տեղից ելել և Լենա Անթառանյանի՝ Վանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանի տնօրենի հետ եկել էր Գյումրի՝ նրա հուղարկավորության մասնակցելու:
«Ոնց էր էդ մարդը արտասվում Արամի համար, գնալով Վանաձոր կարող եք էնտեղ հարցնել, բոլոր գիտեն Արամին, որովհետև նա բոլորին որևիցե հարցով օգնել է», ասաց Նարինե Խաչատրյանը:
Շիրազի ընտանիքի անդամների հիշողությունները Արմայիս Շիրազունու մասին՝ քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Արա Նախշքարյանի