Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, երեկ երեկոյան Բաքվում` Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Այն իրադրությունը, որն այսօր առկա է Ղարաբաղում մեզ դուր չի գալիս: Մեր ցանկությունն է, որպեսզի այդ տարածաշրջանում արդարություն լինի, խաղաղություն, կայունություն և բարեկամություն հաստատվի: Մենք մեր կողմից պատրաստ ենք անել ամեն հնարավորը այդ նպատակին հասնելու համար: Մենք նաև վստահ ենք, որ այս հարցը քաղաքական ճանապարհով պետք է լուծվի: Ղարաբաղյան հակամարտությունը, մեր համոզմամբ, ռազմական լուծում չունի», – հայտարարեց Ռոհանին:
Ադրբեջանի և Իրանի նախագահների ասուլիսը կայացավ հայկական «Մի-24» ուղղաթիռի կործանումից բառացիորեն մի քանի ժամ անց:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում