Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ Ռուբեն Հակոբյանին. «Հիմա դուք ռոմանտիկ չե՞ք»

Նոյեմբեր 13,2014 19:08

ԱԺ-ում քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նրան հարցրեց, թե ինչպե՞ս է, որ բոլոր ժողովրդագրական ցուցանիշները Հայաստանում տարիներ ի վեր անկում են ապրում, բայց միայն մեկ ցուցանիշ մշտապես աճում է՝ համապետական ընտրություններում պաշտոնական մասնակցության թիվը: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ շատ գիտնականների է դիմել՝ այդ հարցի պատասխանը ստանալու համար, բայց չի ստացել:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ դա մեր ողբերգություններից է եւ հատկապես մարզերում կա այդ խնդիրը՝ ինչքան շատ են արտագաղթել, այնքան ընտրողների թիվը մեծացել է:

Լեւոն Զուրաբյանը նաեւ հարցրեց՝ «Ես գիտեմ, որ ընտրություններում շուրջ 500 հազար կեղծված թիվ կա, կիսո՞ւմ եք այդ գնահատականը: Ես դա, իհարկե, իմ ելույթում կապացուցեմ, բայց ինչքա՞ն մարդու ձայն է ըստ Ձեզ, կեղծվում ՀՀ ընտրություններում»:

Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ կիսում է այդ տեսակետը՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց որ հազարավոր կեղծիքներ կան՝ փաստ է. «Երբ ՄԻՊ-ը զեկուցում էր, ես անդրադարձա այն հարցին, որ վերջին 10 տարիներին կյանքից հեռացած մեր քաղաքացիների 30-40 տոկոսը պարբերաբար մասնակցում է ընտրություններին: Նույն տրամաբանությամբ այդ նույն մարդիկ ստացել են իրենց կենսաթոշակները, որի համար մարդիկ այսօր դատապարտվում են»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, նկատի ունենալով Էդուարդ Շարմազանովի դիտողությունը,  որ ընդդիմությունը շատ ռոմանտիկ է՝ Ռուբեն Հակոբյանին հարցրեց՝ «Հիմա դուք ռոմանտիկ չե՞ք, հույս ունեք, որ կքվեարկե՞ն այս միջավայրում դրա օգտին»:

Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Դեմքներին նայում եմ, տեսնում եմ, որ գլխով համաձայնության նշան են տալիս, հույս ունեմ, որ գլխով համաձայնության նշան տվողները կքվեարկեն այս օրինագծի օգտին: Հիմա դուք ուզում եք ասել, որ ես եկել այստեղ խոսում եմ հենց այնպես ու որեւէ հեռանկար չե՞մ տեսնում, որ կարող են քվեարկել: Ի վերջո եղել է ՀՀ նախագահի ուղերձը, որ եկեք ձեւավորենք դաշտ՝ ընդդիմություն- իշխանություն, եկեք միասին աշխատենք, իրար վստահենք: Պարոն Շարմազանովն ասեց, որ միայն բարեկամներ ենք ՀՀԿ-ի համար, շահերի խնդիր չկա: Հիմա կբացատրեն, թե ինչու են դեմ համամասնական ընտրակարգին, ինչու են դեմ, որ ցուցակները հրապարակվեն: Լսենք, կարող է ինչ-որ բան փոխվի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930