Այսօր գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 35 համայնքներում 2014 թվականի դեկտեմբերի 14-ին և Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքում դեկտեմբեր 7-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
2014 թվականի դեկտեմբերի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 21-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 15-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 5-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 2-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 2-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 2-ական:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն