Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը` խոցված ուղղաթիռի միջադեպի մասին. «Հայկական կողմը անհասկանալի և անհայտ վրիպում է ունեցել»

Նոյեմբեր 13,2014 18:36

«Արդյոք այս ամենի նպատակներից մեկն այն չէ՞, որ մենք տրվենք սադրանքի, արդյոք սա մի սադրանք չէ՞, որի նպատակը հակամարտության գոտու թեժացումն է, Մինսկի խմբի վերսկսած գործունեության կասեցումը, հատկապես, երբ այդ զորավարժություններում իրենց հետքը թողած ՌԴ-ն և Թուրքիան չափազանց շահագրգռված են Մինսկի խմբի ձևաչափի փոփոխմամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեկ օր առաջ ղարաբաղա – ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպին, այսպես ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նա կասկածներ ունի, որ այս ամենը կարող էր նախօրոք պլանավորված լինել, և որ Ադրբեջանին դրդել են, որ սադրի, և ՀՀ-ն բացարձակ անցնի ուղիղ գրոհի պատասխանին և հետևանքները արդեն հասկանալի կերպով օգտագործվեն իրենց ցանկություններով:

Մեր դիտարկմանը` կարծիքներ կան, որ այս միջադեպի արդյունքում հայկական կողմը այսպես ասած խայտառակ եղավ, քանի որ մշակված չէր համապատասխան անվտանգության , պաշտպանության համակարգ, պարոն Սաֆարյանն արձագանքեց. «Պետք է ստույգ իմանանք` որ հատվածում է եղել միջադեպը: Այս պահի դրությամբ առավելապես խոսում են չեզոք տարածքի վրա կատարվելու մասին, սկզբնական շրջանում նույնիսկ շփման գիծը հատելու մասին: Ադրբեջանական կողմի տեսանյութերը վկայում էին, որ հաստատապես իրենց տարածքում միջադեպը տեղի չի ունեցել: Եթե չեզոք գոտում, կամ, եթե անգամ սահմանին մոտ է եղել, այն մարդիկ, ովքեր պատասխանատու էին զորավարժությունների պլանավորման համար, մի բան պիտի հստակ իմանային, որ ղարաբաղյան հակամարտության գոտում զգայունակությունը չափազանց բարձր է ցանկացած միջադեպի նկատմամբ: Միգուցե տարիներ առաջ նման բան չլիներ, քանի որ կոնֆլիկտի դինամիկան այլ էր»:

Ստեփան Սաֆարյանը հարց է բարձրացնում` ինչո՞ւ այդ միջոցառումը պլանավորելու ժամանակ հաշվի չի առնվել այն, որ, օրինակ, կարող է չեզոք տարածքում արդեն նման ռեակցիա լինել:

Պարոն Սաֆարյանը հունիսյան սցենարի կրկնություն է տեսնում ու նշում. «Հակամարտության ներկայիս դինամիկան գրեթե կրկնում է այն, ինչ ունեինք հունիսին: Հունիսին ադրբեջանական կողմում լայն զորավարժություններ սկսեցին, դրանք 13.5 հազար անձնակազմի մասնակցությամբ զորավարժություններ էին և քարավաճառյան դիվերսիան այդ զորավարժությունների բաղկացուցիչն էր: Վերսկսելու ռիսկերը չափազանց մեծ են եղել և ուզում եմ հասկանալ, թե զորավարժություններ կազմակերպողները պլանավորողները ինչու դրա մասին չգիտեին: Հոկտեմբերին 35 հազարանոց անձնակազմով զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանը Թուրքիայի հետ, դրան ՀՀ-ում ռուսական զորավարժությունները հաջորդեցին: Զորավարժությունները, այն էլ հակամարտության գոտուն չափազանց մոտ, արդեն պատերազմի ռիսկերի ցուցիչ են դառնում, քանի որ հակամարտության կողմը միշտ չէ, որ իր մկանները փորձում է ցուցադրել: Սա արդեն մի նոր աստիճան է, որը թևակոխում է հակամարտությունը»:

Մեր դիտարկմանը, գուցե հայկական կողմը զբաղված էր ՌԴ-ի հետ ռուսական զորքերի շքերթի կազմակերպման բանակցություններո՞վ, ուստի չի կարողացել հետևել իրավիճակին, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Անալիտիկ կենտրոններից սկսած վերջացրած ՊՆ համապատասխան ստորաբաժանումներով և ԱԳՆ-ով, պիտի այդ վերլուծությունը կատարած լինեին, որ իմանային, թե ինչ տեսակի, ինչպես, որ տարածքում են զորավարժություններ անցկացնում»:

Մեր հարցին`արդյոք ճիշտ ռազմավարության պարագայում հնարավո՞ր էր խուսափել զոհերից, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր էր: Առավել ևս պիտի հասկանային, որ մկանների ցուցադրության այս շքերթում 47 հազար թիվ հրապարակելը որպես համատեղ զորավարժությունների մասնակից անձնակազմի թվաքանակ, մանրամասն ներկայացնել ամբողջ սցենարը, պիտի հասկանային, որ արդեն մեկ քայլ առաջ էր և ձեռնոց ադրբեջանական կողմին»:

Այնուհետև հիշեցրեց երկու օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարի կոշտ հայտարարությունը ու վրդովվեց. «Ո՞վ է հետևում, ո՞ւմ է դա պետք, ինչո՞ւ պիտի հաշվի չառնվեր դա, լարվածության այս տեսանելի պայմաններում չեզոք գոտի մտնեին, ինձ համար դեռ անպատասխան հարց է: Զորավարժությունների պլանավորման առումով հայկական կողմը անհասկանալի և անհայտ վրիպում է ունեցել:

Անդրադառնալով հետագա քայլերին, պարոն Սաֆարյանն ասաց` «թեև ՀՀ ՊՆ-ից հայտարարել են, որ «պատասխանը լինելու է ցավոտ ադրբեջանական կողմի համար», բայց քայլի համար ընտրված ժամանակը չափազանց կարևոր է»:

Ստեփան Սաֆարյանը զգուշացնում է, որ գուցե կատարվածը սադրանք էր և նախահարձակ գործողությունների դեպքում արդեն միջազգային քարոզչական դաշտում հետաքննության մեխանիզմներում երևանք այլ լույսի ներքո:

Ստեփան Սաֆարյանն այս առիթով հիշեց Առաքել Մովսիսյանին` որպես ՊՆ փորձագետ ու ասաց. «Չգիտեմ` Առաքել Մովսիսյանը ՊՆ փորձագետ է ձևակերպված, թե` ոչ, բայց եթե նախկինում ամոթ չարվեց, հայտարարվեց, որ կարող ենք ՊՆ-ում նման փորձագետ ունենալ, ՊՆ-ից ավել բաներ ակնկալել պետք էլ չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Норайр says:

    Смешно. Смешно, когда мы говорим “ну погоди”. Прав автор. Не надо было провоцировать. Надо признаться. Провоцировали. А нем это надо? Зачем НАМ это надо? Наша политика должна быть подчеркнуто миролюбива. Мы не должны говорить, угрожать, играть мускулами. Зачем нам это надо? Когда следует, надо делать. Но все, что делает Армения, должно быть юридически безупречна. И не только юридически. Нам дали по носу. Больно. В то время, когда мы выпендривались. Азербайджанцы смогли. Наивно удивляться, почему “аналитики” прозевали. А они не работают. Или не для нас работают. Нужно четко понять, что спецслужбы Армении не работают для блага страны, которая их кормит. Они служат другой стране. Та страна и решает, как им работать. Остерегайтесь войны. России сильная Армения не нужна. России нужна слабая, разбитая Армения, которая на коленях просит взять себя в состав России, чтобы избежать разгрома. А разгром нам обеспечат. Генштаб ВС Армении, спецслужбы, парламент и правительство, во главе с президентом послушные солдаты России. Если Россия потребует открыть, саботировать фронт, они это сделают. Храбрость наших солдат не спасет, если политические и военные структуры совершат предательство родины.

    • Ռաիսա Ղարագյոզյան says:

      Обсолютно правилные и грамотные рассуждения. Весь армяно-азербайджанский конфликт инспирирован извне, точно так же, как войну в Грузии в 2008году, как войну в украинском Донбассе сегодня. Везде тот же сценарий. Лучше выдержать всеми возможными средствами и не поддаватся провокации, не дать наслаждатся своей удавшейся затеей спецслужбам и подполковникам КГБ этого всем известным иностранного государства, имя которого Россея. Война- это состаяния души россиянина, ее образ мышления и жизни, ее вдохновение, ее мечта. Война- это залог существования России. Доказательство- ее кровавая, деспотическая пятисталетняя история начиная с Ивана Грозного и кончая Владимиром Путиным!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930