Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողակենտրոն համակարգի կայացումը` կարևոր նախապայման

Նոյեմբեր 13,2014 18:29

ԵՊՀ-ում մեկնարկել է “Հայացք ապագային-2014” խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսը։ Առանձին տաղավարներով երկու օր շարունակ իրենց աշխատանքները կներկայացնեն շուրջ 70 երիտասարդական կազմակերպություններ՝ ՀԿ-ներ, ուսանողական կառույցներ և այլն։ Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ովքեր ծանոթացել են երիտասարդական կազմակերպությունների ծրագրերին, գործունեությանը:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այսօրվա սերունդը բոլորովին այլ առաջնահերթություններ ունի, որը կարող է  նաև չհամընկնել  մեր ակնկալիքներին։ “Անկախ մտածողության տարբերություններից, բոլոր սերունդները  պետք է գիտակցեն, որ ապրում են ընդհանուր հայրենիքում, իրենց կողքին ապրում են այլ մարդիկ”,- նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ուսանողական ներուժը բացահայտելու խնդիրը դեռևս լուծված չէ: “Շատ կարևոր է ուսանողների լիարժեք ներառումը կրթության կառավարման  և  կրթական բարեփոխումների գործընթացի մեջ: Ուսանողակենտրոն համակարգի կայացումը կարևոր նախապայման է. ուսանողը պետք է հասկանա, որ կրթությունը նախևառաջ մրցունակ լինելու առաջին պայմանն է: Երբ այս գիտակցությունն ունենան ուսանողները, այդ ժամանակ, վստահ եմ,  կրթության որակի կտրուկ աճ և  խնդիրների նվազում կունենանք”,-ընդգծել է նախարարը:Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարելու է դրամաշնորհի մրցույթ։ Ցուցահանդեսի մասնակից երիտասարդական կազմակերպությունները հնարավորություն են ունենալու տեղում մշակել և ներկայացնել ծրագրեր մինչև 600 հազար դրամ բյուջեով։ Դրամաշնորհի պարտադիր պայման է, որպեսզի ծրագրերը լինեն համատեղ. կազմակերպվեն 1-ից ավելի կազմակերպությունների միջոցով։ Հաղթող դրամաշնորհային ծրագրերը որոշվելու են քվեարկության արդյունքում։ Քվեարկությանը մասնակցելու են ցուցահանդեսի մասնակից կազմակերպությունները։

“Հայացք ապագային-2014” էքսպոն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակում։

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Դախկա Կարենի համար միշտ էլ տոն է, իսկ ԵՊՀ ռեկտորի համար` Մայր բուհը ` ոսկու կարաս…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930