Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փորձագետ. Բաքուն փորձում է խափանել ուղղաթիռի բեկորների օպերատիվ զննությունը. PanARMENIAN.Net

Նոյեմբեր 13,2014 17:56

PanARMENIAN.Net – Ադրբեջանն ի զորու չէ փակելու Արցախի երկինքը, հայտարարել է «Ռուս-հայկական համագործակցության» փորձագետ Դենիս Դվորնիկովը: Ըստ նրա, «երկինքը փակելու» մասին հայտարարության նպատակն է կասեցնել երեկ տեղի ունեցած հանցագործության անկախ ու անաչառ հետաքննությունը:

Դվորնիկովը նշել է, որ ադրբեջանական կողմն անում է հնարավոր ամեն ինչ խափանելու համար ուղղաթիռի բեկորների օպերատիվ զննությունը: «Եթե ղարաբաղյան ուղղաթիռն իրոք սպառազինված լիներ, ապա Ադրբեջանի ղեկավարության համար կարևոր կլիներ որքան հնարավոր է շուտ դա ի ցույց դնել միջազգային հանրությանը: Հիմա մենք տեսնում են միանգամայն հակառակը: Նրանք ժամանակ են ձգում, թույլ չեն տալիս մոտենալ մարմիններին ու բեկորներին, խոչընդոտում են միջազգային փորձագետների թռիչքը:

Ավելին, ես վստահ եմ, որ այս պահին ադրբեջանցիներն ակտիվորեն տեղեկատվական հնարքներ են փնտրում: Նույնիսկ հնարավոր եմ համարում, որ ինտենսիվ աշխատանք է գնում ռուս փորձագետների հետ, որոնք «սնվում են» ադրբեջանական «աշխատավարձերով»: Առաջիկա օրերին մենք բոլոր շանսերն ունենք ի հայտ բերելու այդ ամբողջ ակտիվը ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ներում»,-ասել է նա:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930