Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Րաֆֆիի ոճն է»

Նոյեմբեր 13,2014 17:43

«Որոշակի խնդիրներ դեռ կան, որոնք միասնական դրսևորում չեն գտնում: Ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հռչակագիրը կամ հայտարարությունը միտված է հետևյալին, որ այն, ինչ անում ենք, պետք է ամրագրել փաստաթղթով և դա դառնա եռյակի միասնական ծրագիր, ոչ թե առանձին-առանձին յուրաքանչյուր քաղաքական ուժի ղեկավար հարթակից չպայմանավորված հարցերի շուրջ խոսի»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն`անդրադառնալով կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից շրջանառության մեջ դրված Համաժողովրդական շարժման վերաբերյալ հռչակագրի տեքստին:

Ռուբեն Հակոբյանը նշեց, թե ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր գործընթաց, որը տեղի կունենա, լինի եռյակի միասնական ծրագիր, թե նշված հռչակագիրը դառնա եռյակի միասնական հռչակագիրը. «Ի վերջո, կան խոսքեր, ելույթներ, որոնք պետք է փաստաթղթավորվեն»:
Լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ կանի «Ժառանգությունը», եթե այդ փաստաթուղթը եռյակի մյուս ուժերի կողմից չստորագրվի, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Բնականաբար, կարող է որոշակի խմբագրումների ենթարկվել, բայց բոլորիս մոտ կա այն տրամադրությունը, որը պետք է փաստաթղթով ֆորմալացնենք մեր անցնելիք ճանապարհը»:

Իսկ հռչակագրի տեքստը կազմելիս այդ մասին տեղեկացրե՞լ են մյուս ուժերին`հարցին էլ պատասխանեց. «Այ, էդ մասին եկեք չխոսենք, ներսում ինչ-որ բաներ լինում են, որոնք չեմ կարծում, որ այդքան կարևոր են: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունն ի մի է բերում որոշ թյուրիմացությունների պահը և շատ պարզ ասված է, որ պետք է միասնական ծրագրով ներկայանալ»:

Իշխանության մաս կազմող անձանց ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը Ռուբեն Հակոբյանը համարում է նորմալ, մարդկային էմոցիոնալ ձևակերպում. «Րաֆֆիի ոճն է: Շատ ազնիվ, մաքուր հայ մարդ է, որն ապրում է իր էմոցիոնալ դաշտում, որը նման հետգրություն է թողել»:

Լրագրողներից մեկի հարցին`այնուհանդերձ, իշխանություններին ուղղված ուղերձ կա՞ այդ հայտարարությունում, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թերությունը, միաժամանակ նաեւ առավելությունն է իր պարզությունը. «Ի վերջո, եկեք հասկանանք, որ սա մեր պետությունն է և ունեցել ենք նաև սխալներ: Պետք է կարողանանք հասկանալ, թե ինչու ենք այս իրավիճակին հասել, և եկեք այնպես անենք, որ այս պետությունը կարողանա դիմակայել և արտաքին թշնամուն, որը երեկ մեկ անգամ ևս հայտարարեց, որ լուրջ թշնամի ունենք, և ներքին խնդիրները կարող ենք լուծել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930