Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ. Ադրբեջանական կողմը հիմք չի ունեցել հայկական օդուժին պատկանող ուղղաթիռը խոցելու

Նոյեմբեր 13,2014 18:10

Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի կարծիքով՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ‹‹ՄԻ-24›› ուղղաթիռի խոցման համար պատասխանատու են թե Ադրբեջանի իշխանությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը:

‹‹Այս ապակայունությունը Ադրբեջանը ստեղծում է իր քաղաքական շահերի համար , սակայն որքան Ադրբեջանի իշխանություններն են պատասխանատու տվյալ իրավիճակի համար, այնքան էլ պատասխանատու են միջազգային կառույցները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը , որը երբեք համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի սանձարձակություններին եւ համապատասխան քայլեր չի ձեռնարկում նման իրավիճակներից խուսափելու համար››,- նշեց Դավիթ Իշխանյանը:

Նա շեշտեց, որ հայկական կողմը սահմանի խախտում չի արել, որի համար արդեն բազում փաստեր կան: Ադրբեջանական կողմը հիմք չի ունեցել հայկական օդուժին պատկանող ուղղաթիռը խոցելու:

 

Մանրամասները կարող եք կարդալ` arfd.info-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930