Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Ֆինանսապես Թուրքիան հնարավորություն է տալիս, որ Իսլամական պետությունը հզորանա»

Նոյեմբեր 13,2014 17:32

«Մարտահրավերները, որ առաջանում են Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ այս ռազմատենչության ուժեղացմամբ, ոչ միայն վերաբերում են Հայաստանին, այլեւ ամբողջ տարածաշրջանին»,- այսօր՝ նոյեմբերի 13-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքերով՝ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունից երեւում է, որ վերջին ամիսներին վառ արտահայտված փոփոխություններ են տեղի ունենում, այսինքն՝ այդ քաղաքականությունը դառնում է ավելի ծայրահեղական: Պարոն Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիայում ուժեղանում է այն գաղափարը, որ պետք է օգտագործել Իսլամական պետությունը՝ Ասադի կառավարությանը տապալելու համար. «Այս մոտեցումը Թուրքիան վերջին շրջանում է որդեգրել եւ նույնիսկ այն պայմաններում, երբ արեւմտյան երկրները եւ նրանց դաշնակից որոշ երկրներ օդային հարվածներ են հասցնում Իսլամական պետությանը, Թուրքիան շարունակում է աջակցության քաղաքականություն վարել»:

Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Իսլամական պետության ֆինանսական հզորությունից մեկն է, որ նա կարողանում է նավթ վաճառել, եւ հիմնականում նա այդ նավթը վաճառում է Թուրքիայի տարածքում. «Այսինքն՝ ֆինանսապես Թուրքիան հնարավորություն է տալիս, որ Իսլամական պետությունը հզորանա: Մինչեւ վերջերս էլ Թուրքիան իր սահմանը բացել էր եւ զենք էր մատակարարում Իսլամական պետությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930