Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը հավատում են Հայաստանի հավաքականի վաղվա հաղթանակին

Նոյեմբեր 13,2014 17:21

Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգավրե» մարզադաշտում կհյուրընկալվի Պորտուգալիայի հավաքականին:

Մեր ընտրանին մրցավայր մեկնել է գրեթե մարտական կազմով: Ինչպե՞ս կավարտվի երկու թիմերի համար անչափ կարեւոր այս դիմակայությունը: Aravot.am-ը հարցախույզ է անցկացրել ֆուտբոլասերների շրջանում՝ իմանալու նրանց կարծիքը, թե ո՞վ կհաղթի վաղվա խաղում եւ մեր ընտրանին Եվրոպայի առաջնության եզրափակիչ անցնելու ի՞նչ հնարավորություն ունի:

Menua_Mehrabyan

Մենուա Մեհրաբյան: Հանրային հեռուստաընկերություն. «Կարծում եմ՝ վաղվա խաղում բավականին լավ հնարավորություններ ունենք: Ճիշտ է, Պորտուգալիայի հավաքականը ուժեղ թիմ է, բայց մենք էլ ունենք երիտասարդ ու հավակնոտ կոլեկտիվ, որը կարող է հավասարը՝ հավասարի պես մրցել նույնիսկ ուժեղ մրցակիցների հետ: Ինքս այս պահին հավաքականի հետ եմ եւ կարող եմ վստահեցնել, որ տրամադրությունը մարտական է: Կարծում եմ եւ հույս ունեմ, որ կհաղթենք 2:1 հաշվով:
Խմբից դուրս գալու շանս ունենք: Այնքան էլ հզոր մրցակիցներ չունենք: Հուսով եմ՝ կմեկնենք Ֆրանսիա»:

HripsimeKhurshudyan

Հռիփսիմե Խուրշուդյան: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ (Ալմաթիից). «Ես ֆուտբոլից գլուխ չեմ հանում, բայց ինձ թվում է, որ մեր հավաքականը հաղթելու է 2:1 հաշվով, որովհետեւ մեր թիմում խաղում է երկու առյուծ՝ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը, իսկ Պորտուգալիայում մեկը՝ Ռոնալդուն»:

ElinaDanielyan

Էլինա Դանիելյան: Գրոսմայստեր. «Իմ կարծիքով, դժվար խաղ է սպասվում մեր ընտրանուն, քանի որ պաշտպանությանը դժվար կլինի Ռոնալդուին մեկուսացնել: Հույս ունեմ, որ խաղը կավարտվի ոչ-ոքի:
Նայելով մրցաշարային աղյուսակը, առաջին խաղերում ոչ-ոքին եւ հաղթանակը բաց թողնելուց հետո մեր շանսերը այդքան էլ բարձր չեն խմբից դուրս գալու եզրափակիչ փուլ:
Մեր ֆուտբոլիստներին հաջողություն եմ մաղթում Պորտուգալիայի հետ խաղում»:

DavitAlaverdyan

Դավիթ Ալավերդյան: «Մեդիամաքս». «Վաղը Հայաստանը կհաղթի 2:1 հաշվով: Մեր հավաքականը խմբում կգրավի 3-րդ տեղը, բայց անցումային փուլը չի հաղթահարի»:

VovaHovhannisyan

Վովա Հովհաննիսյան: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական. «Կարծում եմ՝ չենք պարտվի, որովհետեւ մեր առանցքային խաղացողները վատ մարզավիճակում չեն, իսկ Յուրա Մովսիսյանի եւ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը լրացուցիչ խթան կարող է հաղորդել մեր թիմի խաղացողներին: Պորտուգալիայի հավաքականին միշտ էլ հեշտ չի եղել մեզ հետ հանդիպումներում: Հաշվի առնելով, որ հիմա էլ նրանք լավագույն մարզավիճակում չեն, շատ իրատեսական է դառնում մեր հավաքականի դրական արդյունքի հասնելը:

Ինչ վերաբերում է խմբից դուրս գալուն, պայքարը դեռ առջեւում է, եւ մեր հնարավորությունները շատ իրատեսական են, չնայած բավականին ուժեղ խմբում ենք: Մեր հավաքականն իր խաղամակարդակով չի զիջում մյուսներին: Կարծում եմ՝ ամեն ինչ մեր ձեռքում է եւ եթե խուսափենք վնասվածքներից եւ կարողանանք ցուցադրել այն խաղը, որին ընդունակ ենք, կլուծենք մեր առջեւ դրված խնդիրը: Ես հավատում եմ»:

ArturAzaryan

Արթուր Ազարյան. «Մեր հավաքականն ամեն ինչ կանի խաղն իր օգտին գրանցելու համար: Բայց այն կարծիքին եմ, որ խաղը կավարտվի պորտուգալացիների հաղթանակով՝ 1:0:
Խմբից դուրս գալու մեր հավաքականի հավանականությունը համարում եմ ցածր՝ անհավասարակշիռ ելույթների պատճառով: Աստված տա՝ իմ կանխատեսումներում սխալվեմ»:

ArmanSuleymanyan

Արման Սուլեյմանյան: Ռադիո Van. «Կպարտվենք խոշոր հաշվով՝ 0:3-ին մոտ: Խմբից դուրս գալու շանս չունենք»:

MarineKarapetyan

Մարինե Կարապետյան: Երկիր մեդիա TV. «Պորտուգալիան այս խաղում ֆավորիտ է համարվում, քանի որ ամբողջական կազմով է հանդես գալու, իսկ Ռոնալդուն լրացուցիչ հետաքրքրված է մեր դարպասը գրավելու, քանի որ մեկ գնդակ խփելու դեպքում կդառնա ռեկորդակիր եվրոներում խփած գնդակներով: Բայց վստահ եմ, որ հեշտ խաղ չի լինելու, առավել եւս, որ մեր հավաքական վերադարձել են առաջատար հարձակվողները, որոնք լիովին պատրաստ են լավ խաղ ցույց տալու: Հայաստանը կհաղթի 1:0 կամ 2:1:
Ընդհանրապես, մենք լավ շանսեր ունենք խմբից դուրս գալու, առավել եւս՝ Սերբիա-Ալբանիա հանդիպումով պայմանավորված կարգապահական տույժերից հետո: Բայց լիահույս եմ, որ մերոնք առանց դրա էլ կարող են հայտնվել Եվրո 2016-ի եզրափակչում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930