Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի երիտասարդությունը պլանավորում է ստեղծել էկոգյուղերի ցանց. «Հայացք ապագային» էքսպո

Նոյեմբեր 13,2014 17:05

Երեւանի Պետական Համալսարանում այսօր մեկնարկեց երկօրյա «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսը, որի ընթացքում առանձին տաղավարներով 70 երիտասարդական հասարակական կազմակերպություններ ներկայացրին իրենց կառույցները:

Ցուցահանդեսին ներկա էին նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որոնք շրջեցին տաղավարներով եւ ծանոթացան երիտասարդների ներկայացրած կազմակերպությունների հետ:

Aravot.am-ը նույնպես շրջեց տաղավարներով: Ծանոթացանք Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի հետ, որը զբաղվում է «Էկոխնձրիստան» էկոգյուղերի ցանցի ստեղծման նախաձեռնությամբ: Կազմակերպության ներկայացուցիչ Արայիկ Ապրեսյանը ներկայացրեց, որ Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնը եւ Հայաստանի կենսաբանների ասոցիացիան մշակել են էկոգյուղերի ստեղծման պլանը. «Ներկայացնում ենք այստեղ էկոգյուղերից բերված խոտաբույսեր, աստղաքարեր, որոնք Աստղաշենում անձրեւից հետո մշտապես հայտնվում են»:

expo_4 expo_3 expo_2 expo_1 expo_6
Մեկ այլ տաղավարում էլ ծանոթացանք Հայաստանի ազգային սկաուտական շարժման առանձնահատկություններին: Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց շարժման անդամ Նարեն, իրենք որոշել են ցուցադրել այն ամենը, ինչ կարող է բնորոշել սկաուտական առօրյան՝ վրանները, դրոշը, այն կենցաղային պարագաները, որոնք սկաուտները իրենց ճամբարների ժամանակ վերցնում են: Կազմակերպությունը գործում է 1989 թվականից:
Ծանոթացանք նաեւ հատուկ միայն աղջիկների համար նախատեսված սկաուտական շարժմանը. «Մեզ հետ ընդհանրապես տղաներ չեն լինում, միայն ցախ կտրողը: Ստանում ենք ոչ ֆորմալ կրթություն, ամեն ինչ անում ենք մեզ ֆիզիկապես զարգացնելու համար: Բնության գրկում ճամբարներ ենք կազմակերպում, որտեղ պայմանները մենք պետք է ստեղծենք»:

«Նոր Աստղ» հաշմանդամ երեխաների միությունից էլ մեզ ծանոթացրին հաշմանդամ երեխաների կողմից պատրաստված յուրօրինակ ձեռագործ աշխատանքներին:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից: Ցուցահանդեսի շրջանակներում ՀԵՀ-ը դրամաշնորհների մրցույթ է հայտարարելու: Ցուցահանդեսի մասնակիցները պետք է տեղում մշակեն եւ ներկայացնեն մինչեւ 600 հազար դրամ բյուջեով ծրագրեր: Իսկ դրամաշնորհի հիմնական պայմանն այն է, որ ծրագրերը լինեն համատեղ՝ կազմակերպված մեկից ավելի հասարակական կազմակերպությունների կողմից: Քվեարկության միջոցով էլ կորոշվեն հաղթողների անունները:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930