Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյանը`Րաֆֆի Հովհաննիսյանի կոչի մասին

Նոյեմբեր 13,2014 16:54

«Այո, ծանոթ ենք»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը հարցին` ԲՀԿ- ն տեղյա՞կ էր, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Համաժողովրդական շարժման վերաբերյալ հռչակագրի տեքստ է շրջանառության մեջ դնելու: Դա չի՞ հակասում եռյակի սկզբունքներին`հարցին էլ, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Գիտեք, ամեն մեկի տեսակետները կհավաքվեն, և մենք կքննարկենք: Մենք չենք կարծում, որ էստեղ ինչ-որ բան է տեղի ունեցել»:

Հիշեցնենք, իր հայտարարության մեջ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Սերժ, Բակո, Սեյրան, Մովսես, տղերք՝ մի մասդ դե յուրե, մյուսդ դե ֆակտո, արդեն գրեթե միեւնույնն է: Արցախի պետականության հռչակումից 23 տարի անց՝ քանի ուղղաթիռներ, սպաներ, զինվորներ, հայ մարդիկ պետք է թշնամու գնդակից ու «դիվանագիտությունից» գետնվեն, որ վերջապես հասկանաք ՁԵՐ եւ ՄԵՐ մեղքն ու սխալը՝ թե ներքին, թե արտաքին: Խոնարհվում ենք նրանց առջեւ»`առաջարկելով բոլոր ճամբարներով`իշխանական, ոչ իշխանական, այլընտրանք, համատեղ ժողովրդական շարժում նախաձեռնել ու փրկել Հայաստանը»:

Ստեփան Մարգարյանը չմեկնաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանի այդ կոչը`ասաց`իրեն դիմեք:

Անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անհապաղ ու ամբողջական իշխանափոխության պահանջն է առաջ քաշում, Ստեփան Մարգարյանն ասաց, եռյակի կողմից ստեղծված համաժողովրդական շարժմանը միացած ցանկացած մեկն իր տեսակետները հայտնում է. «Եռյակի դերը նրանում է, որ բոլորի տեսակետները հավաքում, բյուրեղացվում և կոնսենսուսով եղած բոլոր քայլերն արվում են միասնական»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930