Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնահրկիզում. մարմնի բոլոր մասերը այրված են

Նոյեմբեր 13,2014 16:45

Այսօր մարմնի 88 տոկոս այրվածքով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել 1978թ. ծնված Արտակ Հովսեփյանին: Վերջինս ինքնահրկիզման փորձ է արել հենց իր տան բակում՝ Գործարանային 18 հասցեում՝ փորձելով կյանքին վերջ դնել՝ իր վրա բենզին լցնելով:

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot.am-ին փոխանցեց, որ բացի նստատեղից ու մեջքի հատվածից, մարմնի բոլոր մասերը այրված են: Նրան այս պահին տեղափոխում են մայրաքաղաք՝ Այրվածքաբանության կենտրոն:

Նա երկու օր է ինքնասպանության փորձ է անում՝ կտրատում է մարմնի տարբեր հատվածներ: Երկու օր նրան Գյումրու բժշկական կենտրոնում օգնություն են ցույց տվել:

Արտակ Հովսեփյանն ամուսնացած է, ունի 2 երեխա: Կան ենթադրություններ, որ հոգեկան խնդիրներ ունի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930