Գողության եւ բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանի գործով դատական նիստը քիչ առաջ ընդմիջվեց Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, երբ սկսեց բարձր ձայնով լացել մի տիկին, ասաց՝ վատ է զգում ու դուրս եկավ դատարանից:
Կինը վատացավ, երբ նրան բռնաբարելու մեջ մեղադրվող Վարագյանն ասաց, որ ոչ մի ապացույց չկա, որ ինքը բռնաբարել կամ գողություն է կատարել, բայց դատախազն ու քննիչը հավատում են ամեն տարի բռնաբարվող այդ կնոջը:
Բռնաբարված տիկինը, դուրս գալով դատական դահլիճից, բղավում էր ու լացում, նա սկսեց բղավել նաեւ տեսաձայնագրող լրագրողների վրա: Դատավորը նկատողություն արեց: Այս պահին, դատական նիստը շարունակվում է:
Նախկին ոստիկանին սպառնում է 18 տարվա ազատազրկում: Դատարանում մեղադրյալը այս պահին պաշտպանական ճառով է հանդես գալիս՝ պնդելով, որ ինքը իրեն վերագրվող հանցագործությունը չի կատարել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Անեկդոտները տեղափոխվում են իրական կյանք: Բռնաբարության գործով դատավորը հրապարակում է դատավճիռը և դատական նիստը հայտարարում է փակված:Բոլորը դուրս են գալիս,բացի ,,տուժողից,,,որը դատավորի հետևից գոռում է ,,Դատավոր ջան,բա ես սենց բռնաբարված էլ պտի մնաաամ???.Եվ ամեն տարի այս ,,բռնաբարվողի,, պատճառով անմեղ տղաներ պիտի բանտ ընկնեն:Գոնե ծանր հանցագործությունների գործերով ,,գլխառադ,,անել չի կարելի: