Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանին. «Կախարդական փայտիկ ունենում են հեքիաթի հերոսները՝ Баба-яга-ն, «Ոսկե ձկնիկը» (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2014 16:37

«Կառավարությունը հասկացնում է, որ եկել է շտկելու այս վիճակը: Ի՞նչը պետք է շտկեր այս կառավարությունը՝ կոռուպցիա՞ն, որը ղեկավարվում է բարձրագույն ղեկավարության կողմից, մենաշնո՞րհը, որն ամբողջությամբ գտնվում է իշխանության ներքո:

Կառավարությունը պետք է կարողանար ճիշտ գործիքակազմ ընտրել: Մեր երկրի ողնաշարն ուղղակի սղոցում է կոռուպցիան: Աջ ձեռքը պիտի կտրի ձախ ձեռքը: Պայքարելով ստվերի դեմ՝ նա պետք է պայքարի իր դեմ: Նա, ով ատկատներ է բաժանում տոկոսներով, նա չի կարող հրաժարվել այդ տոկոսներից»
Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հարցին, որ կառավարությունում գործարարներ կան՝ Հովիկ Աբրահամյանը ասել է՝ իսկ ո՞վ է ասում, որ կառավարությունում կան գործարարներ:

Ըստ Ռուբեն Հակոբյանի, դրանով Հովիկ Աբրահամյանն ուզեց ասի, որ ժողովուրդ, մենք ինչ ասում ենք՝ չհավատաք, ճիշտ չենք ասում: Գուցե ասեն, որ մեր սուպերնախարարները ԺԵԿ-ից՝ ԲՇՏ-ից թուղթ են բերել, որ գործարարության հետ կապ չունեն: Բայց 100 տոկոսով ասեմ ձեզ՝ ձեզ չեն հավատում, ձեր խոսքը գործի հետ կապ չունի: Համակարգի պահանջները հետեւյալն են՝ ապահովել կոռուպցիան, մենաշնորհները, ատկատները, ամեն ինչը: Դուք ուղղակի բավարարում եք այդ համակարգի պահանջարկը: Վարչապետն ասում է, որ կառավարությունը կախարդական փայտիկ չունի, որ կարողանա միանգամից վիճակ փոխի: Իհարկե, կախարդական փայտիկ ունենում են հեքիաթի հերոսները՝ Баба-яга-ն, «Ոսկե ձկնիկը» կամ մեր իրական կյանքում գուցե դիլլերները, որոնք կազինոներում են: Բայց կառավարությունը տրամաբանության, պրոֆեսիոնալիզմի փայտիկ պետք է ունենա: Ինչ-որ փայտիկ պետք է ունենաք, չէ՞ ի վերջո: Դուք մի հատ գոնե այդ փայտիկն ունեցեք: Ձեր խոսքին տեր կանգնեք»:

Ըստ Ռուբեն Հակոբյանի, վարչապետը մի լավ հատկանիշ ունի՝ կոնտակտային՝ շփվող է. «Քառյակի նիստին եկավ-մտավ, անկեղծ, առանց բարդույթների ասեց՝ բայց ժողովուրդ, իսկապես, գնում ենք վիճակ փոխելու: Ասեց՝ կուտակայինն ո՞ւմ շունն է, որ այդպիսի լարվածություն մտցնի: Ասել էր՝ օրենք ենք ընդունելու, որ տղերքը ստվերից դուրս գան: Բա դա ի՞նչ եղավ, այդ ո՞վ դուրս եկավ ստվերից, ո՞վ ատկատներից հրաժարվեց, ո՞վ խուսափեց այլեւս իր ազգ ու բարեկամներին խցկել պետական կառավարման համակարգ: Ոչ ոք: Կյանքը նույն հունով շարունակվում է: Տպավորություն են ստեղծում, որ իբր թե մենք պայքարում ենք գործարարների դեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930