Լրահոս
Օրվա լրահոսը

Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Նարինե Ավագյանի «Լռության խորհուրդը» գրքի շնորհանդեսը

Նոյեմբեր 13,2014 16:34

Նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Նարինե Ավագյանի «Լռության խորհուրդը» գրքի շնորհանդեսը:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Տիր» գրական-մշակութային ակումբի նախագահ Հովհաննես Սարոյանը: Սկզբում նա ներկայացրեց «Տիր» ակումբի գործունեությունն ու պատմությունն, այնուհետև ողջունեց բանաստեղծուհուն՝ խորհուրդ տալով հետագայում համագործակցել իրենց հետ, իսկ վերջում նա ակումբի անդամատոմս շնորհեց նրան եւ մի շարք մտավորականների ու նվիրյալների:

Ելույթներով հանդես եկավ նաև բանաստեղծ Հովհաննես Շանթն, որը խոսեց գրքի մասին:
Գրադարանի սիրված մատենագետներից Վիոլետա Մինասյանը ժողովածուն ներկայացրեց որպես ընթերցող, մեջբերումներ անելով ինչպես խորհրդային, այնպես էլ համաշխարհային գրողների ասույթներից գրականության վերաբերյալ:

Narine_Avagyan_4
Ցերեկույթն ինչպես միշտ վարում ու հաճելի պահեր էր պարգևում գրադարանի հասարակայնության հետ բաժնի աշխատակից, արվեստագետ Գայանե Սամվելյանը:
Միջոցառման ընթացքում ասմունքով հանդես եկան բանաստեղծուհու դուստրերը` Կարինեն ու Գոհարը:

Իսկ վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ բանաստեղծուհին, ով հույս հայտնեց, որ շարունակելու է գրական գործունեությունը, մեր ընթերցողին ներկայացնելու համար իր նոր աշխատանքները:

Narine_Avagyan_2 Narine_Avagyan_1
Նարինե Ավագյանը ծնվել է 1976 թվականին Լենինականում (այժմ`Գյումրի): 2000 թ. մինչև այսօր աշխատում է Երևանում: Ստեղծագործում է վաղ տարիքից: Նրա առաջին գիրքը «Ես առանց ինձ» ժողովածուն է, որը լույս է տեսել 2012թ: «Լռության խորհուրդը» երկրորդն է: Այն լավատեսության, ներողամտության, թախծի ու կենսասիրության մի շաղախ է, որտեղ մանրամասն քննվում են առանձին միկրոհույզեր` իրենց ողջ աշխարհագրությամբ: Նարինե Ավագյանի քնարական հերոսը մեր օրերի կինն է`զգայուն կյանքի նոր փոփոխություններին ընդառաջ գնացող և շատ իրողությունների հետ դեռ չհարմարվող:

Այսպիսով, հեղինակի նոր ժողովածուն դեռ շատ անգամներ է բացվելու բոլոր նրանց համար, ովքեր սիրել ու նվիրումով գիտեն, բյուր թելերով են կապված իրենց հայրենիքին, ճանաչում են հայ կյանքի կենսասեր ոգին:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930