Կարմիր խաչի միջազգային կոմիտեն խոցված ուղղաթիռի դիակները որոնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջնորդն է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:
«Ժնևյան կոնվենցիաների համաձայն, հակամարտող կողմերը պետք է գործադրեն բոլոր միջոցները վիրավորվածներին գտնելու և զոհվածների աճյունները վերցնելու համար», – ասել է Հուսեյնովան՝ նշելով, որ Կարմիր խաչը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ, սակայն հրաժարվել է նշել, թե որ կառույցների:
Ըստ նրա, ԿԽՄԿ-ն պատրաստ է հստակեցնել ուղղաթիռի օդաչուների ճակատագրերը և նշված աշխատանքի իրականացման համար գործել որպես անկողմնակալ միջնորդ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր հայտնել էր, որ հայկական կողմը չի կարողանում մոտենալ խոցված ուղղաթիռին: Հաղորդվում է, որ Մի-24 ուղղաթիռի կործանման հետևանքով երեք հոգի է զոհվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ