Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. Քաղաքական կամք կա, ժամանակ չկա

Նոյեմբեր 13,2014 16:15

«Նախ, մեր այսօրվա օրակարգն այնքան հագեցած է, որ չեմ կարծում, թե հիմա ժամանակ ունենք Ընտրական օրենսգրքին անդրադառնալու: Ապա, Ընտրական օրենսգրքին պետք է անդրադառնանք ոչ թե զուտ անդրադառնալու համար, այլ հասկանալու`ի՞նչ խնդիրներ ենք ուզում լուծել եւ ի՞նչ պրոբլեմներ ունենք, ըստ իրենց»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 12 կետերը վերանայելու առիթով արած հայտարարությանը եռյակի արձագանքին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Մենք հավատում ենք, որ 12-ից ունենք կետեր, որոնք առանց ճանապարհային քարտեզի, ինչ-որ ֆինանսական միջոցների հնարավոր է իրականացնել»,- երեկ ասաց  Ռուբեն Հակոբյանը`հավելելով, որ դա կարող է լինել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. «Այնպես որ, եթե իսկապես կա ցանկություն, ապա իրենք կարող են միանգամից այս առաջարկով հանդես գալ»:

ՀՀԿ-ական պատգամավորն ասում է, որ կա համապատասխան հանձնաժողով, կարելի է ստեղծել նաեւ ինչ-որ ենթահանձնաժողով`քաղաքական ուժերի մասնակցությամբ եւ քննարկել ԸՕ-ի հետ կապված առկա խնդիրները կամ քաղաքական ուժերը, որոնք ԸՕ-ի հետ կապված խնդրահարույց հարցեր ունեն, քննարկեն ու նախագծում փոփոխությունների տեսքով ներկայացնեն»:

Aravot.am-ի հարցին, եթե իշխանությունն իսկապես անկեղծ է եւ քաղաքական կամք ունի ընդդիմության հետ հարաբերությունները կարգավորելու, չի՞ կարող իր ծանրաբեռնված գրաֆիկում մեկ օր տրամադրել եւ քննարկել ԸՕ-ի բարեփոխումների վերաբերյալ ընդդիմության տեսակետները`դրական արդյունքով, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Եթե խոսքը միայն համամասնական-մեծամասնական հարցին է վերաբերում, բերել ԸՕ-ն ու քննարկել`անիմաստ է: Կարծում եմ եւ քաղաքական մեծամասնությունն էլ ասել է դրա մասին, դրան դեռ պատրաստ չենք: Մնացյալ խնդրահարույց հարցերի համար էլ ժամանակ է պետք: Քաղաքական կամքը կա, բայց նաեւ ժամանակ է պետք`հասկանալու համար՝ ի՞նչն ենք փոխում, ի՞նչն է թերի, ի՞նչ արդյունք կունենանք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930