Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան

Նոյեմբեր 13,2014 15:57

Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում ամրագրված իրավունքը իրացնելու նպատակով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան: Դիմումը վերաբերվում է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի 2013 թ. սեպտեմբերի 3-ին Մաքսային Միությանը (Եվրասիական տնտեսական միությանը) անդամակցելու հայտարարությանը:

Դիմումով կազմակերպությունը խնդրել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ, 67, 68-րդ և 69-րդ հոդվածները այնքանով, որքանով սահմանափակում են արտաքին քաղաքականության բնագավառում ՀՀ Նախագահի իրականացրած գործողությունների արդյունքում ընդունված վարչական ակտերի վիճարկումը ՀՀ վարչական դատարանում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 6, 18, 19, հոդվածներին հակասող և անվավեր: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2013 թ. նոյեմբերի 26-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Նախագահի միանձնյա և անակնկալ որոշման` պահանջելով ճանաչել ոչ իրավաչափ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի Մաքսային միությանը միանալուն ուղղված գործողությունները (անգործությունը): Ստորև ներկայացնում ենք ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930