ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խփված ԼՂ ռազմաօդային ուղղաթիռի հարցը, այս մասին Թվիթերում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԵԱՀԿ մշտական խորհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, ներառյալ՝ երեկ կործանված ուղղաթիռի դեպքը», – գրել է դիվանագետը:
Մեկ այլ գրառման մեջ նա կողմերին զսպվածության կոչ է արել.
«Լեռնային Ղարաբաղի ավելի լայն հակամարտությունը ոչ ոքի ձեռնտու չէ: Կողմերը պետք է խուսափեն իրավիճակի հետագա սրումից և հրաժարվեն պատերազմը որպես լուծում դիտարկելուց», – գրել է Ուորլիքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ