Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Չկան մշտական բարեկամներ եւ թշնամիներ, մեծահոգի լինենք» (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2014 15:48

«Պարոն Նիկոլ Փաշինյան, ձեր քննադատական շատ ելույթներ ես ընդունում եմ, բայց ընդդիմության ընդդիմություն լինել, այն էլ այս փուլում, երբ մենք բոլորս լծված ենք համակարգային փոփոխություն անելու, պրոբլեմները լուծելու, չեմ գտնում ճիշտ, որ դուք ձեր առաջ առաջադրանք եք դրել, կամ էլ ձեր առաջ են դրել այդ առաջադրանքը, որպեսզի մենք կարողանաք հարվածել եւ փոշիացնել միջավայրը զուլալ դարձնելու այս գործընթացի վրա: Դա կոռեկտ չեմ համարում՝ մեղմ ասած»,- այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ նիստի ընթացքում այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը՝  ուղղված եռյակին ու ԲՀԿ անդամներին:

Միքայել Մելքումյանի խոսքերով՝ «Մենք պետք է գնանք կոնսենսուսի ճանապարհով: Այդ կոնսենսուսի ճանապարհին մենք որեւէ բան չենք բացառում: Չկան մշտական բարեկամներ եւ թշնամիներ: Մենք ՀՀ քաղաքացիներ ենք եւ ընդհանուր շահեր ունենք: Մենք պետք է խոսենք մեր ընդհանուր շահերի մասին՝ ո՞րն է մեր ընդհանուր շահը: Վեր կանգնենք, մեծահոգի լինենք: Եթե դուք առիթ է լինում կյանքում, շատ խոշոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփվում եք՝ ամենահասարակ մարդիկ են: Տարբեր տիպի պոզաներ, տարբեր կերպարներ…մենք պետք է վեր կանգնենք այս ամեն ինչից»:

Անդրադառնալով 2015-ի բյուջեի նախագծին՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենց խմբակցությունը դեմ է այդ նախագծին:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930