Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Ուղղաթիռին հարվածելը ոճրագործություն եմ համարում եւ դատապարտում եմ»

Նոյեմբեր 13,2014 15:41

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով երեկ ղարաբաղա-ադրբեջանական արևելյան սահմանի մոտ Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը խփելուց հետո ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, թե հայկական կողմը խախտել է սահմանը, նշեց որ ադրբեջանական կողմը միշտ խեղաթյուրում է իրավիճակը. «Դա իրենց ոճն է։ Ես դատապարտում եմ իրենց մոտեցումները, իրենց դիրքորոշումը, իրենց ապակառուցողական վերաբերմունքը։ Ուղղաթիռին հարվածելը իրենց կողմից ոճրագործություն եմ համարում եւ դատապարտում եմ»։

Վարչապետի խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ բարձր հանդիպումներից առաջ կամ հետո նման սադրանք է անում. «Սա հերթականն էր, նրանք խաթարում են ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափով ընթացող ապագա բանակցությունները, եւ պարզ է, որ իրենք չեն ցանկանում այդ հարթակում շարունակել բանակցությունները, որովհետեւ խաղաղ բանակցությունների դեպքում խնդիրը կլուծվի»։

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափով խաղաղ բանակցությունները շարունակելուն կողմ է. «Իմ կարծիքով սա նաեւ համանախագահների խնդիրն է, նաեւ միջազգային կառույցների խնդիրն է եւ պետք է քննադատել եւ դատապարտել ադրբեջանական նման կեցվածքը»։

Aravot.am-ի նկատառմանը, որ կարո՞ղ է հուլիսին սահմանին տիրող լարված իրավիճակը կրկնվել, պրն վարչապետը նշեց, որ ինքը չէր ցանկանա նման սցենար կանխատեսել. «Դա ընդհանրապես որեւէ մեկին ձեռնտու չէ»։

Եռյակի 12 կետերի վերաբերյալ այն հարցին, թե արդյոք կառավարությունը կվերանայի՞ դրանք, վարչապետը պատասխանեց. «Մենք պատրաստ ենք քննարկելու, ես դա չեմ դիտարկում որպես պահանջ, դա համագործակցություն է եւ մենք առաջարկել ենք համագործակցություն 12 կետերը քննարկելու համար»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930