Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանին «զսպման մեր քաղաքականությունը դեռեւս արդյունավետ չէ» ՀՅԴ-ական պատգամավորը` երեկվա միջադեպի մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2014 15:15

«Մենք լավ ենք ճանաչում մեր հարեւանին, նրա քաղաքականությունը տարիների ընթացքում չի փոխվել` անընդհատ լարվածություն ստեղծել, անընդհատ փորձել խոսել ուժի դիրքերից, ցույց տալ, որ դա իր տարածքն է: Սա մեզ համար սովորական է, բայց հակազդեցությունն այս անգամ գոնե պետք է այլ լինի, համարժեք»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուսումնական վարժանքի ժամանակ երեկ խփված հայկական ուղղաթիռի դեպքին, ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը շատ չի հավատում միջազգային հանրության համարժեք արձագանքին, տարիների ընթացքում նաեւ սա ենք տեսել: Դրական չի վերաբերվում միջազգային հանրության կրկնակի ստանդարտներով հերթական հայտարարություններին` փոխադարձ զսպվածության կոչին. «Կրկնակի նույն մոտեցումն է»: Այս առումով, նա կարծում է, որ շատ լուրջ անելիք ունի մեր արտաքին գործերի նախարարությունը, առնվազն իր պարտականությունները չկատարելու առումով:

Մնացյալը ՀՅԴ-ական պատգամավորը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի զինված ուժերի խնդիրն է համարում. «Մինչեւ հակառակորդը չզգա, որ մեկին տասը պատժվում է, այդ սադրանքները շարունակվելու են»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մասով էլ, որ Ղարաբաղի օդային տարածքը ոչ թռիչքային է, ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց. «Երեք տարի շարունակ մենք փորձում ենք ապահովել Ղարաբաղի օդակայանի գործարկումը, խաղաղ թռիչքներ ապահովել եւ մյուս կողմից՝ այսպիսի դիրքորոշում: Խնդիրը նուրբ է, ԱԱԽ-ի երեկվա նիստում, վստահ եմ, նաեւ այս հարցերն են քննարկվել, բայց սա եւս մեկ անգամ ապացուցում է`հակառակորդի հետ պետք է խոսել իր լեզվով: Ցանկացած թուլության նշան, զիջելու ցանկացած պատրաստակամություն, իրենց կողմից կբերի իրավիճակի եռակի-քառակի սրման: Մի տեղ մենք պետք է իսկապես հասկանանք`որքան էլ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունն ուղղված է դիվանագիտական ճանապարհով հարցի խաղաղ կարգավորմանը, միջազգային հանրության հետ աշխատելուն, պիտի հակառակորդին տալ համարժեք պատասխան»:

Aravot.am-ի հարցին`փորձը ցույց տվեց, որ մեկին տասը պատասխանի դեպքում էլ Ադրբեջանը չի զգաստանում, ընդամենն ամռանն էին հերթական սադրանքներն ու դրանց արձագանքը, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց. «Թեեւ իրենք բազմաթիվ զոհեր ունեցան, բավական զոհեր ունեցան, բայց զսպման մեր քաղաքականությունը դեռեւս արդյունավետ չէ»:

Հատկապես ի՞նչ պետք է անել հարցին էլ՝ ասաց, որ ինքը քաղաքական գնահատական է տալիս, բայց ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարի երեկվա հայտարարությունները ժամանակն է կյանքի կոչել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Դիւանագիտութեան լեզուն Ալիեւը, ցաւօք, չի հասկանում: Թէեւ պատշաճ չէ կողքից նման կարծիք յայտնելը, բայց ես էլ եմ կարծում, որ այս պարագայում դիւանագիտութիւնն իրեն սպառել է: Հուժկու ուժային պատասխան է հարկաւոր:

    Ի վերջոյ, տեսէք՝ ինչպէս է վարւում նման իրավիճակում Իսրայէլը: Ամռանը, ի պատասխան երեք հրեայ պատանիների սպանութեան, Իսրայէլը բառիս բուն իմաստով տակնուվրայ արեց տարածաշրջանը: Սա դասական իսրայէլական ձեռագիր է: ՄԷԿ ՀԱՏ հրեայի մահով անգամ պաղեստինցիների առանց այդ էլ դժոխային կեանքը աւելի մղձաւանջային է դառնում: Որքան էլ ցաւալի է մարդկային կորուստը, այլ ճար չկայ: Ինչպէս սրանց դէպքում, պաղեստինցիներն էլ միայն ուժային ցաւն են «զգում»: Դիւանագիտական ցաւի նկատմամբ անընկալունակութիւն ունեն:

    Նոյնը պիտի անեն նաեւ հայերը: Ներողութիւն եմ խնդրում, որ արտերկրից նման տեսակէտ եմ յայտնում, բայց այլ լուծում ես չեմ տեսնում:

    Սա կորստաբեր տարբերակ է, բայց աւելի լաւ է մէկ անգամ դրանց «պորտը տեղը դնել», քան տարիներ շարունակ հանդուրժել այս իրավիճակը: Իսրայէլի տարբերակը լաւագոյն օրինակն է մեզ համար:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930