Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուղղաթիռի կործանումով Բաքուն Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ է բացում. Կոլերով. Регнум

Նոյեմբեր 13,2014 15:04

Բաքուն սխալվում է՝ կարծելով, թե կարող է այս անգամ էլ Սոչիի հանդիպումով դուրս գալ ստեղծված իրավիճակից, մեկնաբանել է «Ռեգնում»-ի գլխավոր խմբագրի պաշտոնակատար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանմանը:

«Հաշվի առնելով հայկական զինված ուժերի այժմ տեղի ունեցող մեծամասշտաբ զորավարժությունները՝ Բաքուն փորձում է սադրել հակառակորդին», – ասել է Կոլերովը, – «Կարծում եմ՝ Բաքվում սխալվում են, եթե մտածում են, թե Պուտինի միջնորդությամբ Սոչիի հանդիպման պարզապես կրկնողություն կլինի, չի լինելու: Այս ամենը տեղի է ունենում Բաքվի նոր «եվրոինտեգրման» ջանքերի համատեքստում»:

Ըստ Կոլերովի, հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը միջնորդության նոր հրավեր չէ, այլ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու ակնհայտ փորձ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. mika says:

    իսկ հարցնող չկա ով էր դրանց զենք վաճառողը՞: Բnրդյուժան ասում էր ոչ մի խնդիր չի տեսնում բիզնես է էլի… ռուսական զենքով սկսեցին մեզ սպանել: հիմա ինչ կասեք՞ պուտինի վկաներ, էլի Ամերիկան է չէ մեղավոր, զենքը ծախի մեր ստրատեգիական դաշնակիցը ու մենք դեռ ուրիշ տեղ փնտրենք մեղավորներ՞: չեք հոգնել այսքան փարիսեցիությունից…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930