Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ հայաստանյան գրասենյակի նոր տնօրենը` ՀՀ արտաքին պարտքի մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2014 14:28

Aravot.am-ը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլիին, որն այսօր ՀԲ գրասենյակում հայտարարեց Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրվելիք նոր` 75 միլոն դոլար վարկի մասին, հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունի մեր երկրի աճող արտաքին պարտքի մասին, որը մասնագետների գնահատմամբ, մոտեցել է վտանգավոր սահմանագծին:

Տիկին Բեյլիի խոսքերով, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ ՀԲ-ն մոնիտորինգ է իրականացնում եւ պարզել է, որ Հայաստանի ներկա վիճակը բավականին չափավոր է եւ պարտքի վտանգավորության բարձր ցուցանիշին մեր երկիրը դեռ չի հասել:
Լորա Ի. Բեյլիի մեկնաբանությունները` տեսանյութում

Այն հարցին էլ թե Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներն ինչ հետեւանք կթողնեն Հայաստանի տնտեսության վրա, ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարն ասաց. «Ես, իհարկե չեմ կարող ասել, թե ելնելով Ռուսաստանի կենտրոնական բանկի առանձին կանխատեսումներից, դրանց ազդեցությունն ինչպիսին կլինի Հայաստանի տնտեսության վրա, որովհետեւ ի լրումն Ռուսաստանի տնտեսության կանխատեսվող աճին, կան համաշխարհային գլոբալ այլ գործոններ, որոնցից մեկը ակնհայտորեն նավթի գինն է, Եվրագոտում տնտեսական աճը, որը եւս Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն կգործեն մետաղների համաշխարհային գների զարգացումները»:

 


Լրագրողներից մեկն էլ տիկին Լորա Ի. Բեյլիից հետաքրքրվեց, թե ինչպես է Համաշխարհային բանկը կրկին Հայաստանին վարկ տրամադրում, այն դեպքում, երբ հենց ՀԲ-ն է իր զեկույցներում դժգոհություն հայտնել մեր երկրում տիրող կոռուպցիայի, վարկային միջոցներն անարդյունավետ օգտագործման վերաբերյալ:

Լորա Ի. Բեյլին ասաց, որ հենց այդ նպատակով էլ վարկերը տրամադրում են, որպեսզի Հայաստանն իր կարեւոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնի եւ կոռուպցիոն վարքագիծը վերացնի:

Տիկին Բեյլիի խոսքերով, երեկ գիշերը Հայաստանի համար հաստատված 75 միլիոն դոլար վարկը նախատեսված է բիզնես միջավայրի, պետական կառավարման, բնապահպանական եւ սոցիալական ոլորտները բարելավելու, բարեփոխելու նպատակով: Ըստ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի, հիմնական շեշտը դրվելու է տեսչական մարմինների, ավիացիայի ոլորտների բարեփոխման եւ
մաքսազերծման գործընթացը դյուրինացնելու վրա:

Էլեկտրականության հաղորդման ցանցի բարելավման ծրագիր է կոչվում: Պարզել ենք, որ բավականին հնացած սարքավորումներ են եւ դրա հետեւանքով առկա է անարդյունավետություն: ֆիզիկական ենթակառուցվածքի արդիականացմանն է ուղղված լինելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930