Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Եռյակին ու ԲՀԿ-ին. «Կարո՞ղ է 2 շաբաթից էլ ասեք, թե Սերժ Սարգսյանը ծանր ժառանգություն է ստացել»

Նոյեմբեր 13,2014 13:43

«Մենք գործ ունենք անողնաշար բյուջեի հետ»,- 2015-ի բյուջեի նախագծի մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով՝ բյուջեի նախագծում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշների մասին: Ոչ ոք չի ասում, թե այսօր աղքատությունն ինչքան է եւ ինչքան է դառնալու, ավելանալո՞ւ է բյուջեի արդյունքում, թե՞ պակասելու է. «Հայաստանը տոկոսի տակ ընկած գյուղացու կարգավիճակում է հայտնվել՝ այս բանկի վարկը վերցնում են՝ մյուս բանկի վարկն են փակում, մյուս բանկից վերցնում են՝ մյուսինն են փակում: 2015-ին ՀՀ կառավարությունը նախատեսում է 114 մլրդ դրամի պարտք վերցնել եւ նույն տարվա ընթացքում փակելու է 115 մլրդ-ի պարտք: Սա ի՞նչ է, եթե ոչ տոկոսի տակ ընկած պետություն»:

Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ սահմանապահ գյուղերի դոտացիաները ավելանալու փոխարեն մի բան էլ պակասել են, երբ կրակահերթերի տակ են. «Երեւանում նույն փողոցը կարան տարին երկու անգամ քերեն, ասֆալտ անեն, իսկ սահմանապահ համայնքների համար բյուջեում փող չկա: Դե արի ապացուցի, որ դա չի արվում ատկատների համար:
Բյուջեի նախագծից Նիկոլ Փաշինյանն անցում կատարեց Եռյակին ու ԲՀԿ-ին: Նա ասաց, որ վարչապետն անձամբ իրեն ասել է, որ սահմանապահ համայնքների հետ կապված կոնկրետ հարցեր են լուծվելու, բայց փաստն այն է, որ կոնկրետ հարցեր այս բյուջեում լուծված չեն. «Սա ոչ իշխանական Եռյակի դեպքը չի, որ ամառն ասում են՝ աշուն, աշունն ասեն ձմեռ, ձմռան ասեն՝ գարուն: Ուզում եմ անդրադառնալ ոչ իշխանական Եռյակի՝ այստեղից հնչած մի քանի կարծիքներին: ԲՀԿ խմբակցության անդամներն ասում են՝ դե գիտեք ինչ, այս կառավարությունը շատ ծանր ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից: Կներեք, այդ ե՞ս էի ստեղ նստած նախորդ կառավարության բերած օրինագծերը շուտ-շուտ անցկացնում: Այդ ես չէի՝ վարչապետի պաշտոնում գտնվող Հովիկ Աբրահամյանն էր:

Ի դեպ, գործող կառավարության 20 անդամներից 10-ը նախորդ կառավարությունում աշխատել են հենց կառավարության անդամ, մյուս 6-ը կառավարություն են գնացել կա՛մ խորհրդարանական մեծամասնությունից, կամ կառավարության մյուս օղակներից՝ առընթեր մարմինների ղեկավարներ են եղել: Հիմա ի՞նչ ժառանգության մասին ենք խոսում: Էլ չեմ ասում, որ Տիգրան Սարգսյանի ձախողած կառավարության գործունեության ժամկետի ուղիղ 70 տոկոսում ԲՀԿ-ն եղել է կառավարող կոալիցիայի անդամ: Այնպես որ, ԲՀԿ-ի գործընկերները թող իրենց մասին մտածեն, ոչ թե Հովիկ Աբրահամյանի: Ես չեմ հասկանում, կարո՞ղ է 2 շաբաթից էլ ասեք, թե Սերժ Սարգսյանը ծանր ժառանգություն է ստացել, այդ Տիգրան Սարգսյանը խաբեց Սերժ Սարգսյանին, երկիրը հասցրեց ծանր իրավիճակում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Ինչից ա, երբ քաղաքական դաշտում լուրջ իշխանական ուժ է ձևավորվում, Նիկոլը իհայտ ա գալիս, իբր թե ընդդիմադիրի շվաքի ներքո փնովելով Եռյակին և ԲՀԿ-ին, փորձում ա տպավորություն ստեղծել, իբր թե Եռյակը ընդդիմադիր լինելով հանդերձ, չկ կատարում իր հիմնական գործառույթները, բայց դա այդպես չէ, սա ուղակի իշխանական թևի կողմից մշակված տարբերակ ա, Նիկոլին մեյդան բերել, բոլոր ընդդիմադիրներին սևացնելու նպատակով․

  2. Կարինե says:

    Արդեն իսկ ակներև է դառնում, որ Նիկոլը սկսել է համագործակցել իշխանական թևի հետ, բայց սա շատ գրագետ է արվում, որ հասարակ քաղաքացին չնկատի դա, թեթև կպնում է իշխանություններին, բայց իրականում դա այլ միտում ունի՝ սևացնել Եռհակի գործողությունները, նչի համար և վճարում են նրան․

  3. Արտակ says:

    Նիկոլ Փաշինյանը ինքը ոչինչ չի անում, փոխարենը քննադատում է բոլոր նրանց ովքեր այսօր գնում են ռեալ փոփոխությունների երկրում. Նիկոլ Փաշինյանի համար արդեն վաղուց կենսակերպ է դարձել հարձակվել բոլորի վրա անխտիր, ու այնպիսի տպավորություն է, որ այդ պատգամովրի համար նման ոճի ելությները վաղուց արդեն դարձե են ինքնանպատակ

  4. Կարեն Աթանեսյան says:

    Փաշինյանին չեմ կարողանում հասկանամ: Մառազմ, ուրիշ ոչինչ: Մարդը սաղ օրը իշխանափոխություն բառնա օգտագործում, բայց ոչ մի բան չի անում, որ այն տեղի ունենա, դեռ մի բան էլ փնովումա նրանց, ովքեր էտ մասով ռեալ քայլեր են անում: Սրանից պատվերի հոտա գալիս:

  5. Pargev Martirosyan says:

    Էս մարդու պահվածքը միանշանակ խոսում ա իր ծախու և պատվերով աշխատելու մասին, որովհետև նա փնովում է նրանց, ովքեր ուզում են իշխանափոխություն անեն ու աշխատում են այդ ուղղությամբ, այնինչ ինքը դրա մասին խոսում ա, բայց ոչ մի բան չի անում: Շատ էժանագին թատրոնա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930