ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մոտ կործանված ուղղաթիռի հետ կապված իր խորը մտահոգությունն է հայտնել:
Նա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել անել առավելագույնը, որպեսզի զերծ մնան նման միջադեպերից և հարգեն հրադադարի ռեժիմը:
Գործող նախագահը ափսոսանք է հայտնել, որ այս տարվա մի քանի բռնության պոռթկումները մեծ թվով զոհերի պատճառ են դարձել:
«Հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և ամբողջությամբ հարգել իրենց վրա նախկինում վերցրած պարտավորությունները», – ասել է նա:
Կարդացեք նաև
Բուրկհալտերը նաև գոհունակություն է հայտնել օգոստոսի 10-ին Սոչիից սկսած երկու երկրների միջև բարձր մակարդակի շփումները ակտիվացնելու կապակցությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների քաջալերել, որպեսզի շարունակեն երկխոսությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ