Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի «ստրիպտիզի» մասին. «Վաղ թե ուշ ստիպված եք լինելու հանվել»

Նոյեմբեր 13,2014 13:23

Այսօր 2015-ի բյուջեի նախագծի մասին իր տեսակետները ներկայացնելիս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի՝ կոստյումը հանելու հետ կապված պատասխանին , թե «Ես լրագրողների մոտ հանվելու ունակություն չունեմ, եթե դուք ունեք, կարող եք հանվել»:

Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինձ համար հարց է ՝ մուլտիմիլիոնատեր Գագիկ Խաչատրյանն ինչո՞ւ է աշխատում ֆինանսների նախարար, նա ինչի՞ է աշխատում այնտեղ, իր հետաքրքրությունը ո՞րն է՝ որ վարչական լծակներն օգտագործելով՝ իր բիզնեսների համար տանիք կանգնի՞, տիրություն անի՞, թե՞ այս երկրի քաղաքացիների, պետության համար կոնկրետ հարց լուծի: Դրա համար էի հարցնում՝ Ձեր զգացողություններն ասեք, պարոն նախարար, ի՞նչ եք զգում, երբ թոշակառուներին 2000 դրամ եք տալիս ու մինչեւ ելույթ եք ունենում, այդ ընթացքում ձեր բիզնեսները տասնյակ միլիոններ են բերում: Ուզում եմ հասկանալ՝ հագինդ ի՞նչ է: Դուք հասկանո՞ւմ եք ինչ է նշանակում տարիներով նոր շոր չունենալ, տարիներով երեխեքի համար նոր շոր չառնել: Հասկանո՞ւմ եք, դա, թե՞ չէ: Ասում ա՝ գիտեք ինչ, ես լրագրողների մոտ հանվելու խասիաթ չունեմ: Պարոն Խաչատրյան, էդ ի՞նչ խոսալու ձեւ է իբր պատգամավորի հետ, ուզում եք ԱԺ ամբիոնից գողական գնա՞լ:

Ընդհանրապես խորհուրդ չեմ տա ո՛չ ձեզ, ո՛չ ձեր կառավարության որեւէ անդամի մտքներով անցկացնեն անգամ այդ բառապաշարով, այդ տոնով ինձ հետ խոսալ: Ինչո՞ւ, որովհետեւ դուք կոռումպացված կառավարության կոռումպացված ներկայացուցիչ եք, իսկ ես ԱԺ-ի ընտրված պատգամավոր եմ: Որովհետեւ ինձ հետ այդ տոնով խոսելը նշանակում է այդ տոնով խոսել իմ ընտրողների հետ: Ես հավաստիացնում եմ՝ ով որ կփորձի իմ ընտրողների հետ այդ տոնով խոսել, չափազանց ծանր գին կվճարի»:

Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի խոսքերին, որ ինքը հանվելու սովորություն չունի՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գիտեք ինչ, ձեր կառավարության ղեկավարը, այլ անդամներ, ըստ էության ի՞նչ եք անում՝ կառավարության կաբինետներում նստած՝ ափաշքյարա միլիոններ եք աշխատում, որեւէ բանով զբաղված չեք: Հետո էլ ասում եք՝ մենք հանվելու խասիաթ չունենք: Կներեք, շա՞տ կսխալվենք, եթե ձեր արածը անվանենք ուղղակի կոռուպցիոն ստրիպտիզ, որը ցույց եք տալիս ժողովրդի աչքի առաջ: Ընդ որում, ասեմ, որ ժողովուրդն այդ ձեր ստրիպտիզից ահագին գրգռված է, ու եթե դուք առաջիկայում չվերանայեք ձեր հարաբերությունները ՀՀ-ի եւ նրա ժողովրդի հետ, հավատացեք, վաղ թե ուշ ստիպված եք լինելու հանվել»:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930